Պատրաստ են ծվատել մի մարդու, ով իրենց հայրենիք է պարգեվել, իսկ հայրենիքից զրկողը կառավարում է. Հակոբյան

Ներքաղաքական

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն օրերս հայտարարությամբ էր հանդես եկել, առ այն, որ Հայաստանը պետք է լինի Միութենական պետության կազմում, ինչպես եղել է 100 տարի առաջ։ «Աշխարհի քաղաքական քարտեզը մոտ ժամանակներս փոխվելու է, և մենք պետք է մեր քաղաքականությունն ուղղենք դեպի հարավ՝ սերտ հարաբերություններ պահպանելով Իրանի հետ, ինչպես նաև գտնվենք միութենական կազմում, որը նման կլինի հարյուր տարի առաջ գոյություն ունեցած միավորմանը՝ ԽՍՀՄ-ին»,- ասել է նա։ Այս հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք Վիտալի Բալասանյանի այս հայտարարությունից հետո իշխանության եւ նույնիսկ իրենց ընդդիմություն հռչակած որոշ անձանց կողմից այն աղմուկը, որը օրեր առաջ տիրեց ողջ համացանցը:

— Գեներալ, ով իր ողջ կյանքը նվիրել է կամ երիտասարդ տարիները նվիրել է հայրենիքի ազատագրմանը, այնուհետեւ դրանով ապրել է այն զգացումով, որ նա հայրենիք է ազատագրել եւ իր սերունդներին տվել այդ հայրենիքը, հայտնվելով այս իրավիճակում՝ իր ունեցած կարծիքի համար այսպիսի վայրահաչոցների է արժանանում: Չեմ ցանկանում անգամ լրջացնել եւ ավելի լուրջ մեկնաբանություն տալ այս ամենին: Նա զինվորական է, ով հայտնել է իր կարծիքը, ինչի համար մեր հասարակությունը պատրաստ է ծվատել մի մարդու ով իրենց հայրենիք է պարգեւել: Սակայն այն մարդը, ով իրենց հայրենիքից է զրկել, շարունակում է կառավարել, հոխորտալ եւ մատ թափ տալ հենց այդ նույն ժողովրդի վրա:

— Եղան անգամ կարծիքներ, որ համաձայնելով գեներալի հետ` ասացին` գոնե այդ ձեւաչաով լիներ, բայց Արցախը լիներ:

— Ես չեմ կիսում այն կարծիքը, որ Արցախը չկա: Արցախը կա, պարզապես օկուպացված է թշնամու կողմից՝ առանց հայերի: Եթե այդ Ձեր նշած տեսանկյունից դիտարկեին, որ հնարավոր լիներ գոնե Արցախում շարունակել ապրել, կարծում եմ 2023 թվականին մենք 150 հազար հայերով Արցախում, մեկս մեկիցս անկախ, առանց իրար հետ ճշտելու, ուղղակի չէինք լքի մեր տները: Եթե պիտի ապրեինք Արցախում, ապա միայն այն պայմանով, որի համար զոհվել էին մեր նահատակված հերոսները` 1990-կաններից սկսած մինչ ամենավերջին օրը: Գուցե շատերի համար պաթոս է հնչում իմ այս միտքը, սակայն շատ-շատերի համար եւ հատկապես այն ընտանիքների, որտեղ մեկից ավելի զոհ են ունեցել կամ մի քանի սերունդ շարունակ զոհեր են ունեցել՝ տարբեր պատերազմներում, այդ ընտանքիների համար, ընկալելի չէ նման պայմաններում ապրելը Արցախում: Հետեւաբար, կրկնում եմ, 2023-ին, ինչպես այս իշխանությունն է ասում, գուցե հեռուն չնայեինք, որ հետագայում թուրքերը կմորթեին մեզ եւ այլն, այլն եւ մնայինք Արցախում` ընդունելով Փաշինյանի առաջարակը՝ ապրել ադրբեջանցնիների հետ: Սակայն մենք անգամ չդիտարկեցինք այդ տարբերակը: Մենք ունեցել ենք շատ տարբեր քննարկումներ՝ մինչ այդ եւ դրանից հետո: Նաեւ եղել են քննարկումներ Ռուբեն Վարդանյանի ստեղծած ճակատում, որտեղ որեւէ կերպ չի դիտարկվել այն տարբերակը, որ մենք ինչ-որ մեկի իշխանության ներքո, որպես վասալներ կամ չգիտեմ ինչպես անվանեմ, սակայն, ամեն դեպքում, ոչ այդ հողի տերեր` ապրեինք: Հետեւաբար, կարծում եմ, ցանկացած քննարկում այս պարագայում, այլեւս անիմաստ է: Մենք մեր որոշումը ցույց տվեցինք 2023 թվականին եւ, ցավոք, մեր տները լքեցինք: Ու դա միայն այն պարզ պատճառով, որ մենք չենք դավաճանելու այն բոլոր նպատակներին ու նրանց իղձերը, որոնք ունեցել են, եւ ովքեր այժմ հանգչում են Եռաբլուրում եւ Արցախի Եղբայրական պանթեոնում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում