«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տարահանվելու կամ երկրից դուրս գալու ցանկություն չկա․Նոր մանրամասներ Թեհրանի հայ համայնքից

Հանդիպում

Ինչպե՞ս է Իրանում հայ համայնքի վիճակը, հայտնի էր, Իրանի Իսպահան քաղաքի հայկական թաղամասերը եւս դարձել էին թիրախ։ Հայաստան վերադառնալ ցանկացողներ կա՞ն հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից․

- Իրանի հայ համայնքի վիճակը դեռևս կայուն է և գրեթե անվտանգ: Եվ ինչպես ողջ Իրանի ժողովրդի այնպես և հայության դեպքում տարահանվելու կամ երկրից դուրս գալու կարիք չի եղել ու ցանկություն չկա: Եվ հույս ունեմ, որ այդ վիճակի չենք հասնի: Վերջին հաշվով տարագրվելը ցավալի և ծանր երևույթ է, որի դառը համը անգամներ զգացել է հայ ժողովուրդը, նամանավանդ, 20-րդ և 21-րդ դարերում:   

- Ինչպե՞ս եք տեսնում այս պատերազմի ավարտը։

- Պատերազմի ավարտը որոշակի պայմանների հետ է կապված, որոնց մեջ առաջնային է հակամարտող կողմերի պահանջների, գոնե որոշակի չափով, իրականացումը, ինչն այս պահին դեռ չի երևում՝ ո՛չ ագրեսոր կողմը՝ Ամերիկո-իսրայելյան կոալիցիան, է հասել իր նպատակին, ո՛չ էլ Իրանը, և ըստ իս դժվար թե մոտ օրերին դա հնարավոր լինի: Իսկ միջազգային կառույցները լրիվ անգործության են մատնվել առաջին հերթին ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով: Ու քանի որ բանակցելու ցանկություն չկա կողմերի մոտ, հաղթող կողմը ճշտվելու է ճակատում: Իրանը դեռ երկար է դիմադրելու, իսկ ագրեսորը դժվար թե ցամաքային հարձակման անցնելու ռիսկի գնա:   

- Ինչպես է պաշտոնական Իրանը վերաբերում ՀՀ-ի , ըստ էության, կողքից նայելու քաղաքականությանը։ Այս կեցվածքը չի՞ ազդի արդյոք Իրան-ՀՀ հետագա հարաբերություններին։

- Ես չգիտեմ թե, ինչ նկատի ունեք, երբ նշում եք, որ ՀՀ-ն «կողքից» է նայում Իրանի դեմ ծավալված ԱՄՆ-Իսրայել տանդեմի ագրեսիային, այսինքն դուք կարծում եք, որ Հայաստանը պիտի ներքաշվեր այդ պատերազմի մեջ կամ պիտի Պապից ավելի պապական դարձած ամենախիստ կերպով դատապարտեր ագրեսոր կողմին:

Եվ հարց է առաջանում, թե ի՞նչ կարող էր անել Հայաստանը իր բարեկամ և եղնայրական երկիր Իրանին փրկելու համար: Ձեզ կուզեի հիշեցնել ՀՀ-ում Իրանի ԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանին նպաստող դիրքորոշումների համար:

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը