Անկախության հռչակագիրը ջնջել հնարավո՞ր է, դուք, գուցե, չգիտեք, ես գիտեմ, դա պատմական փաստ է. Գալյան

Ներքաղաքական

Այս պահին ներկայացված Սահմանադրության փոփոխության տեքստում ներածությունը չի եղել առհասարակ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ ի վերջո, Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանե՞լ են, թե՞ ոչ։

Դիտարկմանը՝ հռչակագիրը հանել են, ասաց, որ Անկախության հռչակագիրը ներածության մեջ է։

Նախարարը կրկնեց, որ ինչպես խոստացել է, նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է, սակայն խորհրդում քննարկման պետք է ներկայացվի, նոր միայն՝ հանրությանը։

Նա նշեց, որ ներածությունը դեռևս չեն ամբողջացրել՝ պնդելով, որ շտապելու խնդիր չկա։ «Մենք չունենք Սահմանադրության փոփոխության համար հանրաքվեի ժամկետ։ Ես ձեր մտահոգությունները կհասկանայի, եթե ժամկետ ունենայինք, այսինչ օրը անցկացնելու ենք հանրաքվեն և ուշացնենք տեքստի հրապարակումը, ոչինչից չենք ուշանում այս պահին»,- ասաց նա և նշեց, որ կտան բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին և կատարելու ճիշտ ընտրություններ։

Հարցին՝ Փաշինյանի հայտարարություններից արդյո՞ք պարզ չէ, որ հանել են հռչակագիրը՝ Գալյանը պատասխանեց. «Մենք հրապարակելու ենք տեքստը, որտեղ ակնհայտ կլինի, թե ինչ դրույթներ են շարունակելու մնալ, որոնք չեն լինելու»։ Նա միաժամանակ նշեց, որ կա խաղաղության օրակարգ, որը սպասարկում է ամբողջ կառավարությունը. «Բոլորս իրականացնում ենք մի քաղաքականություն և սպասարկում ենք քաղաքական ուղղություն»։

Նշեց, որ մինչև ընտրություններ կարծում է, որ տեքստը կհրապարակվի։

Ի դեպ, դիտարկմանը, թե Անկախության հռչակագիրը հանում են ընդհանրապես՝ Գալյանն արձագանքեց. «Անկախության հռչակագիրը ջնջել հնարավո՞ր է, դուք, գուցե, չգիտեք, ես գիտեմ, դա պատմական փաստ է»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում