«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կենսաթոշակառուների ո՞ր խմբերի թոշակները որքանով կբարձրանան

Հասարակություն

Ապրիլի 1–ից կգործարկվեն կենսաթոշակային ոլորտի երկու հիմնարար փոփոխությունները, մեկը կենսաթոշակների բարձրացումն է, մյուսը կենսաթոշակները բացառապես անկանխիկ եղանակով վճարելը։ Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

 

«Աշխատանքային կենսաթոշակները բոլորը բարձրանալու են առնվազն 10,000 դրամով՝ անկախ ստաժից։ Սովորաբար կենսաթոշակի չափը ձևավորվում է նաև ստաժի հաշվառմամբ, բայց քանի որ ավելացել է հիմնական կենսաթոշակը և նվազագույն կենսաթոշակը, սա նշանակում է, որ անկախ ստաժից կենսաթոշակի չափերը ավելանալու են։ Մարտ ամսվա կենսաթոշակի չափին ավելանալու է ևս 10000 դրամ:

 

Ընդ որում ասում եմ՝ առնվազն 10000 դրամ, որովհետև աշխատանքային կենսաթոշակի առանձին տեսակներ կավելանան մի փոքր ավելի: Մասնավորապես, այն դեպքում, երբ անձը ստանում է հաշմանդամության խոր աստիճանի սահմանափակումով աշխատանքային կենսաթոշակ, կենսաթոշակի չափը կավելանա 14000 դրամով։ Եթե հաշմանդամությունը սահմանված է ծանր աստիճանի սահմանափակման դեպքում՝ 12000 դրամով։

 

Բացի այդ, 50 000 դրամով կավելանան երկկողմանի ծնողազուրկ երեխաների կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները»,–ասաց նա։

 

Ինչ վերաբերում է զինվորական կենսաթոշակներին, Գալստյանը նկատեց, որ այս դեպքում կենսաթոշակի բարձրացման չափը կախված է նրանից, թե ինչ պաշտոնից է զինծառայողն անցել կենսաթոշակի, միջինը կավելանա 8500 դրամով:

 

«Պարտադիր ժամկետում զինվորական ծառայողների կենսաթոշակները կավելանան 10000 դրամով, հաշմանդամության սահմանված խմբերի դեպքում 12000 դրամ և 14000 դրամ։

 

Մենք ունենք շուրջ 502 000 կենսաթոշակառուներ, նրանցից մոտ 5-6 հազարը խորը աստիճանի սահմանափակում ունի, այսինքն կավելանա 14000 դրամով, շուրջ 37000-ը ծանր աստիճանի սահմանափակումով է, կավելանա 12 000 դրամով։ Իսկ մնացած 460.000 կենսաթոշակառուի կենսաթոշակը կավելանա ուղիղ 10.000 դրամով։

 

Բացի այդ, ունենք 62 կամ 63 երկկողմանի ծնողազուրկ աշխատանքային կենսաթոշակ ստացող երեխաներ կամ մինչև 26 տարեկան ուսանողներ, նրանց կենսաթոշակը կավելանա 50000 դրամով։

 

Ավելանում են ոչ միայն կենսաթոշակները, այլը սոցիալական նպաստները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները։ Այստեղ մենք ունենք շուրջ 124 000 շահառու։ Նրանց նպաստները կավելանա 10 հազար դրամով»։

 

Անահիտ Գալստյանի խոսքով, սահմանված կենսաթոշակները հետագայում կարող են ավելանալ, բայց չեն կարող նվազել։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան