«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայտարարություն

Տնտեսություն

Ucom-ը  տեղեկացնում է, որ Հայաստանում նկատվում է հեռախոսային խարդախությունների ակտիվացում։ Խաբեբաները զանգահարում են տեղական կամ արտասահմանյան հեռախոսահամարներից, ինչպես նաև հաղորդագրություններ են ուղարկում WhatsApp, Telegram և Viber հավելվածներով։

Ներկայանալով որպես բանկերի, հեռահաղորդակցական օպերատորների, առաքման ծառայությունների կամ պետական մարմինների աշխատակիցներ՝ նրանք փորձում են հասանելիություն ստանալ քաղաքացիների անձնական տվյալներին և հեռախոսներում տեղադրված հավելվածներին՝ հետագայում ֆինանսական միջոցներ կորզելու նպատակով։

Խաբեբաները հաճախ ուղղորդում են քաղաքացիներին փոխանցել կամ թելադրել SMS-ով ստացված ծառայության ակտիվացման կոդերը, սեղմել SMS հաղորդագրություններով ուղարկված հղումները և լրացնել բանկային քարտի կամ անձնական տվյալները, ինչպես նաև հեռախոսում տեղադրել հատուկ ծրագրեր՝ օրինակ 5G ծառայություն ակտիվացնելու կամ որևէ ծառայությունից անվճար օգտվելու պատրվակով։

Այս գործողությունները կատարելու դեպքում  խաբեբաները կարող են հափշտակել ֆինանսական միջոցները, մուտք գործել բանկային հավելվածներ և իրականացնել տարբեր գործողություններ, հաղորդագրություններ ուղարկել քաղաքացիների մտերիմներին, հասանելիություն ստանալ անձնական հաղորդագրություններին կամ հեռակա կարգով կառավարել հեռախոսը։ Նման խարդախություններն իրականացվում են շատ արագ՝ հաշված րոպեների ընթացքում։

Ucom-ը բաժանորդներին ևս մեկ անգամ հորդորում է երբեք հեռախոսի միջոցով չտրամադրել անձնական տվյալներ, գաղտնաբառեր կամ բանկային կոդեր, չպատասխանել անծանոթ հեռախոսահամարներից եկող զանգերին, հատկապես եթե զանգը կատարվում է արտերկրից, չսեղմել անծանոթ SMS հաղորդագրություններում տեղադրված հղումների վրա և անմիջապես անջատել զանգը, եթե զանգահարողը խնդրում է տրամադրել անձնական տվյալներ, բացել հղումներ կամ կատարել որևէ գործողություն։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան