«Իրավունք» թերթի տպագիր համարներ

էրդողանից էլ ազգայնամոլական թուրքական կուսակցության փոխնախագահն ուշագրավ մտքեր է հնչեցրել

Միջազգային

Էրդողանի դաշնակից, ավելի կոնկրետ` էրդողանական թիմից ավելի ազգայնամոլական թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության միջազգային քաղաքականության և թյուրքական աշխարհի գծով փոխնախագահ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Իլյաս Թոփսաքալն ուշագրավ մտքեր է հայտնել Թյուրթական աշխարհի ապագայի հետ կապված սպասելիքների մասին:

Ըստ այդմ, «Թուրանի մասին խոսելը որպես պետությունների միավորման իրական քաղաքական նախագիծ սխալ կլինի, քանի որ այսօր Թուրքիան, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի պետությունները գոյություն ունեն որպես ազգային պետություններ»։ Նրա խոսքով՝ այսօրվա պայմաններում «Թուրանն» ավելի շատ ռոմանտիկ կարգախոս և պատմական պատկեր է, քան գործնական ծրագիր։

«Ռոմանտիկ կոնստրուկտների» փոխարեն Թոփսաքալը պաշտպանում է ռեալիզմը, իսկ ռեալիզմը, նրա կարծիքով, նշանակում է, որ Թուրքիան պետք է ապրի և աշխատի Ռուսաստանի կողքին՝ ընդհանուր եվրասիական տարածքում։ Նա նաև ընդգծում է, որ ապագա թյուրքական աշխարհը չպետք է գոյություն ունենա «Ռուսաստանից, Չինաստանից, Կովկասից և այլ հարևան տարածաշրջաններից առանձին», և որ թյուրքական պետությունների կազմակերպումը, վերջին հաշվով, պետք է լրացնի, այլ ոչ թե փոխարինի եվրասիական փոխազդեցության առկա մեխանիզմները։

Ավելին, Կենտրոնական Ասիայի մասին խոսելով՝ Իլյաս Թոփսաքալը ուղղակիորեն նշում է, որ ռուսական մշակույթի և ռուսական կրթական տարածքի ազդեցությունը տարածաշրջանում «շարունակում է մնալ շատ ուժեղ», և նա դա արտահայտում է բացառապես դրական լույսի ներքո։ Ըստ այդմ էլ, նա փորձում է համոզել, որ Թուրքիայի մշակութային ներկայությունը չպետք է ընկալվի որպես Ռուսաստանին տեղահանելու գործիք, և ինքն Անկարայի աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում անհամեմատելի է անվանում Մոսկվայի ազդեցության հետ։ Նույնիսկ թուրքական կրթական ծրագրերը տարածաշրջանի համար պայքարի գործիք չեն, այլ թուրք-ռուսական ապագա մերձեցման ևս մեկ ուղի։

Թոփսաքալը նշել է, որ թյուրքական աշխարհը չի կարող դիտվել որպես միայն թյուրքական ժողովուրդների համար փակ նախագիծ։ Այս տարածքում «Ռուսաստանը նույնպես պետք է լինի էական մասնակից», և առանց դրա նման կառույցը ո՛չ կայուն կլինի անվտանգության, ո՛չ էլ տնտեսապես կենսունակ։ Ավելին, թուրք-ռուսական մրցակցության հին տրամաբանությունն այլևս չի գործում։

«Թուրքիայի ազգային շահերը պաշտպանելու համար մենք չպետք է մրցակցենք Ռուսաստանի հետ, այլ համագործակցենք նրա հետ այս ամբողջ տարածքում», - նշել է Թոփսաքալը։

Ինչ վերչաբերում է Արեւմուտքին, ապա Թոփսաքալը ՆԱՏՕ-ի մոդելը նկարագրում է որպես անկայունության և քաոսի աղբյուր, որը տարածվում է Հյուսիսային Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք, Իրան, Արևելյան Եվրոպա և այլուր։ Նրա տրամաբանության համաձայն՝ անհրաժեշտ է քննարկել Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ խոշոր եվրասիական տերությունների միջև նոր դաշինքներ և համագործակցության ձևեր, քանի որ հին մեխանիզմները այլևս չեն գործում, և տարածաշրջանային երկրները պետք է համակարգեն իրենց գործողությունները՝ հանուն ընդհանուր անվտանգության։ Հենց այս համատեքստում է նա պնդում, որ թյուրքական աշխարհը պետք է ընկալվի նախևառաջ որպես մշակութային նախագիծ, բայց այնպիսին, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը և Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավելի սերտ համագործակցությանը։

Այսպիսով, թուրքական ազգայնամոլության քիչ տեսանելի բայց միանգամայն «ծանրքաշային» սույն գործիչը փորձում է բոլորովին այլ իրողությունենր նկարագրել, քան այն կուրսն է, որն Անկարան վարում է ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր: Ի՞նչ է սա նշանակում. Թուրքիայում սկսել են մտածել, որ գլոբալ փոփոխություննե՞ր են տեղի ունեցել, թե՞ այս ամենը սովորական «թուրքական դիվանագիտություն» է: Բայց եթե վերջին տարբերակն է, ապա մեկ է, նշանակում է, որ Թուրքիայում մինչ այս միանշանակորեն, առանց որեւէ բանի նայելու վարվող կուրսը փորձում են դարձնել ավելի քողարկված: Ինչը եւս հուշում է, որ Անկարան գլոբալ իրավիչակը սկսել է այլ կերպ տեսնել:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության