«Հրապարակ». Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը հատուկ սեր ունի պետհամարանիշների հանդեպ
Միջազգային«Հրապարակ» թերթը գրում է. «2021-ից ԱԺ պատգամավորներին այլեւս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրում, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։
Մենք քանիցս անդրադարձել ենք, որ ոմանք ծանր էին տանում աշխատակազմի այդ որոշումը, քանի որ արտոնյալ եւ տարբերվող համարանիշներով մեքենաներին ՃՈ տեսուչներն ավելի ներողամիտ են վերաբերվում` նրանց ճանաչում են, չեն կանգնեցնում։
Այժմ միայն խորհրդարանի ղեկավար կազմին՝ նախագահին, փոխնախագահներին սպասարկող մեքենաներն ունեն հատուկ համարանիշներ։
Մի կողմից, համարանիշների սերիան՝ ՀՀ, իր անվան եւ ազգանվան հապավումն է խորհրդանշում, մյուս կողմից՝ ԱԺ ղեկավարների համար նախատեսված պետհամարանիշներին է նման։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
ՀԳ- Տեսնես Աննայի հեռանալուց հետո հանրապետության արդեն նախկին առաջին աներձագն ի՞նչ է անելու:

