«ԲԱՐԵՀԱՋՈՂ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ». ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՀԱԿՈԲ ՍԵՐՈԲՅԱՆ
ՍպորտՍպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը այսօր մարտի 17֊ին վերադարձել է Երևան։ Այս մասին հայտնում է ՀՄՖ մամուլի քարտուղարությունը։ Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում ՀՀ ԱԳ նախարարությանը և Կատարի Պետության ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին, վերադարձի գործընթացում ցուցաբերած հսկայական աջակցության համար։
Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ ՀԱԿՈԲ ՍԵՐՈԲՅԱՆԸ նշեց.
«Բարեհաջող վերադարձել ենք Հայաստան, ամեն ինչ լավ է, բավականին բարդ ու երկար ճանապարհ անցանք, սակայն բոլորի ինքնազգացողությունը լավ է։ Ամենակարևորը Արթուր Ավետիսյանը կհասնի իր Ամուսնության արարողությանը, որը կկայանա մարտի 20-ին»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

