«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թրամփը փաստացի խոստովանեց, որ ամենազոր հեգեմոնը` ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցն ինքնուրույն բացելու որեւէ տարբերակ չի տեսնում

Միջազգային

Թրամփը հերթական անցող հայտարարությունն է հնչեցրել Հորմուզի նեղուցի մասին: «Մեզ նավթ պետք չէ»,- ասաց նա` մանրամասնելով` ԱՄՆ-ն նեղուցից ստանում է նավթի 1%-ից պակաս, մինչդեռ Ճապոնիան՝ 95%-ը, Չինաստանը՝ 90%-ը, իսկ Հարավային Կորեան՝ 35%-ը։ «Մենք ուզում ենք, որ նրանք գան և օգնեն մեզ նեղուցի հետ կապված»։

Ինչ է ստացվում. Թրամփն այս ամբողջ կաշան սարքել է, ու հիմա ուրիշնե՞րը պետք է մաքրեն նրա կեղտերը: Լավ, ենթադրենք եկան: Դրանից հետո ի՞նչ է ստացվում. ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին, հաջողության դեպքում իրանական նավթը կվերցնի, եւ այդ նույն  Ճապոնիային, Չինաստանին եւ Հարավային Կորեային ի՞նքը կսկսի նավթ վաճառել. ուշագրավ շուստրիություն է:

Ամբողջ խնդիրն այն է, որ Թրամփը կեղծում է, թե Հորմուզի նեղուցւի խնդիրն իրեն չի մտահոգում: Եթե անգամ ԱՄՆ-ն ստանում է նեղուցով անցնող նավթի 1 տոկոսը, մեկ է, նեղուցի փակ լինելն ազդում է ինչպես նավթի համաշխարհային, այնպես էլ` ներամերիկյան գների վրա: Ապա ազդում է մնացած բոլոր գների վրա, եւ եթե մեկ-երկու շաբաթ էլ նեղուցը փակ մնա, համաշխարհային տնտեսական ռեցեսիան կդառնա անխուսափելի: Իսկ թե դա ինչ ներամերիկյան եւ արտաքին ճնշում է Թրամփի վրա, նա շատ լավ է հասկանում:

Իսկ նման հայտարարությունենրով պարզապես խոստովանում է, որ ամենազոր հեգեմոնը Հորմուզի նեղուցն ինքնուրույն բացելու որեւէ տարբերակ չի տեսնում: 

Իսկ ահա Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման նախապայմանները.

Պատժամիջոցների երաշխավորված վերացում։
Ամերիկյան բազաների դուրսբերում Մերձավոր Արևելքից։
Իրանի սառեցված ակտիվների վերադարձ։
Դոլարային առևտրի զարգացում։

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության