Մխիթարյանը վնասվածք է ստացել
Սպորտ
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ ձախ ազդրի մկանային լարվածություն է ախտորոշվել: Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Իտալիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղին։ Հարցականի տակ է նաև Մխիթարյանի մասնակցությունը ապրիլի սկզբին նախատեսված «Ռոմայի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է fcinter1908.it-ը։

