«Բոլիվուդից » հայտնում են, որ Նիկոլը... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԶԵԼԵՆՍԿՈՒ ԱՂՈԹՔԸ
(ԻՐ` «ԵՍ ԹՐԱՄՓԻ ՈՐԴԻՆ ԵՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայր իմ, որ Ամերիկայում ես, եղիցի փողերը քո, եկեսցե զենքերը քո...
**
ՀԱՄԱՐՅԱ ՄԱՐԿ ՏՎԵՆ
(ԲԵՆԻԱՄԻՆ ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՐՔՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Իսրայելի ԱԳՆ-ից հայտնում են, որ Նեթանյահուի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։
**
ԻՆՉ ՑԱՆԵՍ, ԱՅՆ ԷԼ ԿՀՆՁԵՍ
(ԲԱՂԴԱԴՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՀԱՊԱՂ ԻՐԱՔԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ` ԿՈՉ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական փորձագետների` այդպես է լինում, երբ Բաղդադի «խուրմից» հարստանալ փորձողները խուրմի փոխարեն ռաստ են գալիս գյուլի։
**
ՄԱՆԿՈՒՐՏԸ
Ըստ արցախագետների` Նիկոլը Արցախ անունը լսելիս հիշում է իր տերերին եւ պատկերացնում իր գլխի գալիքը ու ցանկանում հայտնի երգի «ցախը», առանց թաց ու չորի մեջ խորանալու, կրակին տալ։
**
ԳԵՐԻ ԷԼ ՉՎԵՐՑՐԻՆ
(ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԵՐԿՈՒ ԻՆՔՆԱԹԻՌ ՀԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թե բա Եվրոպա, Եվրոպա, ձեզ Հայաստանում էլ վատ չեն կերակրի։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼԻՆ, ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԵՆՑ ԴՌՆԵՐԸ ԾԵԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Չարչի ախպեր, չարչի ախպեր, ասեղ ունե՞ս, էս կողմը բեր...
**
БРОДЯГА
«Բոլիվուդից » հայտնում են, որ Նիկոլը իր նախընտրական թափառաշրջիկությամբ արդեն խամրել է հռչակավոր «թափառաշրջիկ» Ռաջ Կապուրի փառքը:

