Գրեթե բացառված է, որ ԵՄ-ն կընդունի, բայց կարմիր գիծը հատելու դեպքում կմնանք Միութենական պետության «բորդյուրին»
ՀրապարակախոսությունՈրեւէ մեկի մոտ արդյոք կա՞ կասկած առ այն, որ խորհրդարանի հունիսյան ընտրություններում ընտրախախտումներով եւ ընտրակեղծիքներով «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի (այլ կերպ ՔՊ-ի հաղթանակը բացառված է) եւ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի ընտրության դեպքում Նիկոլը եւ իր ոհմակը (չարախումբը) կտրուկ քայլեր են կատարելու Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության նպատակով…
Ու շարունակենք. կա՞, արդյոք, որեւէ կասկած, որ վերոնշյալ քայլերն ուղեկցվելու հակահայ իշխանության կողմից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ Ռուսաստանի, Ռուսաստան-Բելառուս միութենական պետության հետ Հայաստանի կապերի վատթարացմամբ եւ աստիճանական կամ նույնիսկ կտրուկ խզմամբ: Եթե, իհարկե, չասենք, որ այս ամենը, որպես յուրօրինակ քաղաքական կաշառք, կարող են ոչ թե ուղեկցել, այլ նույնիսկ նախորդել ՌԴ-ի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող Եվրամիությանը Հայաստանի անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելուն: Տողերիս հեղինակն անձամբ մազաչափ կասկած չունի… Հիշեք խոսքերս:
Անշուշտ, բոլորովին այլ խնդիր է, թե Հայաստանից իրեն անդամակցության պաշտոնական հայտ ստանալուց հետո ԵՄ-ն ինչպես կվարվի՝ կընդունի՞ Հայաստանին իր շարքեր, թե, ինչպես ասում են, կթողնի «բորդյուրին»՝ այս դեպքում, հասկանալի է, Ռուսաստան-Բելառուս միութենական պետության, ինչը մեր երկրի համար կարող է ունենալ ճակատագրական հետեւանքներ, քանի որ այդ դեպքում Հայաստանն արծաթյա սկուտեղի վրա կմատուցվի թուրք-ադրբեջանական տանդեմին:
Հաշվի առնելով, որ ԵՄ-ն արդեն տարիներ է, ինչ Հայաստանից ավելի վաղ ԵՄ անդամակցության ճիգեր գործադրած ու գործադրող, Հայաստանից իր համար ավելի «սիրելի» Ուկրաինային չի ընդունում իր շարքեր, մեկ առաջ բերելով, մեկ հետ մղելով, խաղում է նրա հետ, նկատի ունենալով նաեւ այլ հարցերում ԵՄ-ի եւ, ընդհանրապես, Եվրոպայի վարած պոռնիկ կնոջ քաղաքականությունը, վերոնշյալ հարցի պատասխանը, բացի նիկոլազոմբիներից եւ Նիկոլի ոհմակի անդամների մի մասից, կարծում ենք, լիովին պարզ է բոլոր մյուսների համար:
Հիշենք՝ դեռ 2025թ. դեկտեմբերին Նիկոլ հայադավը հաստատել է, որ պաշտոնական Երեւանի ռազմավարական նպատակը Եվրամիությանն անդամակցելն է: Ընդ որում, դեկտեմբերին Գերմանիա կատարած այցի ժամանակ Նիկոլ հայադավն ընդգծել է, որ այժմ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա: Նիկոլը եւ իր ոհմակը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը տվյալ պահին դեռեւս անհրաժեշտություն չեն համարել, քանի որ, ըստ նրանց, դրա համար վճռորոշ կետին Հայաստանը դեռ չի հասել: Այսինքն՝ 2026թ. հունիսին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրակեղծիքներով դեռ չեն ստացել ընտրողների քվեն՝ նրանց եւ երկիրը կործանելու համար:
Նիկոլն, իհարկե, չի ասել, թե այդ վճռորոշ կետն այստեղ ԵՄ-ի եւ, ընդհանրապես, Արեւմուտքի հինգերորդ շարասյունը հանդիսացող ՔՊ-ի համար խորհրդարանական ընտրությունների կեղծված արդյունքներն ունենալն է կամ հաջորդելու է նշված արդյունքներին: Դրա փոխարեն ասել է, թե առանց եվրոպական պահանջներին (մարդու իրավունքների, դատական համակարգի, տնտեսության եւ արտադրանքի որակի վերահսկման ոլորտներում) Հայաստանի օբյեկտիվ համապատասխանության, ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելն անիմաստ կլինի, եւ երբ երկիրը հասնի անհրաժեշտ մակարդակի, Երեւանը պաշտոնապես կդիմի անդամակցության համար։ Եվ մենք հիմա, իբր, այդ օբյեկտիվ համապատասխանությունն ապահովելու ճանապարհին ենք:
Ինչպե՞ս՝ մարդու բռնաբարված-բռնաբարվող իրավունքներո՞վ, խայտառակ դատական համակարգո՞վ, որի որոշ ներկայացուցիչներ որպես Նիկոլ հայադավի կամ Նիկոլի վարչակարգի, ոհմակի քաղաքական պատվերների կատարողներ, ակնհայտ անարդար դատական ակտ կայացրած հանցագործներ, ոչ հեռավոր ապագայում իրենք են կանգնելու դատարանի առջեւ, քայքայված, աղետալի վիճակում գտնվող տնտեսությա՞մբ, բազմաթիվ դեպքերում արտադրանքի խայտառակ որակո՞վ… Յուրաքանչյուր իրազեկ եւ ողջախոհ մարդու այս հարցերի պատասխանը պարզ է:
Որպեսզի ընթերցողների եւ ընտրողների մի մասը պատրանքներ չունենա, ընդգծենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավն անցյալ տարեվերջին հենց ինքն է հայտարարել, խոստովանել, որ երկու միավորումներում (ԵԱՏՄ եւ ԵՄ) Հայաստանի միաժամանակյա ներկայությունն անհնար է, ուստի՝ հեռանկարում պետք է կողմնորոշվել: Եվ այդ կողմնորոշումը, կրկնում ենք, Հայաստանի եւ հայերիս համար լինելու է ճակատագրական:
Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն արդեն հաստատել է մի օրենք, որն ամրագրում է դեպի ԵՄ շարժվելու Հայաստանի մտադրությունը։ Ընդ որում, ԵՄ-ից Հայաստանին անդամակցության առաջարկ չի արվել: Մոսկվայում գործընթացը միանգամայն ճիշտ են գնահատել։ Դեռ ս. թ. հունվարին ռուսական կողմը հայտարարեց, որ տվյալ օրենքի քննարկումը կարելի է դիտարկել որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մեկնարկային փուլ, եւ հետագայում Հայաստանի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը կձեւավորվի՝ հաշվի առնելով պաշտոնական Երեւանի նոր ուղենիշները:
Ավելի վաղ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, որը Ռուսաստանի առավել արմատական թշնամիներից է, ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Եվրամիությունը 50 մլն եվրո կհատկացնի Հայաստանին, որը միջոցներ կներառի Ռուսաստանին հակազդելու համար: Բացի այդ, կա տեղեկություն, որ Հայաստանը եւ Ադրբեջանն ուսումնասիրում են ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման հնարավորությունը՝ նշված միավորումը դիտարկելով որպես Ռուսաստանի հետ համագործակցության ու նրան հակազդելու այլընտրանք։
Այս պահին ԵՄ-ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհի ամենամեծ խնդիրը ԵՄ-ի եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է. այս մասին մարտի 11-ին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է Նիկոլ հայադավը:
«Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն, եւ մենք Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի: Մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ ԵՄ-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարեւոր է Հայաստանի համար, նույնքան կարեւոր, որքան Վրաստանի համար»,- ասել է Նիկոլը եւ հավելել, որ նշված օրենքի ընդունումից հետո շատերն են հարցնում՝ Հայաստանը ե՞րբ կդառնա ԵՄ անդամ։
«Մեր պատասխանը շատ հստակ է՝ որեւէ երկիր առանց ԵՄ չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ,- նույն ելույթում ասել է Նիկոլ հայադավը,- Հետեւաբար, մեր խնդիրն է, եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ, շարունակել բարեփոխումների ճանապարհը, նախ օբյեկտիվորեն համապատասխանել ԵՄ անդամագրման չափանիշներին։
Երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ. կա՛մ ԵՄ-ն մեզ կընդունի, կա՛մ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ, ու նաեւ քաղաքական որոշման խնդիր է։
Հետեւաբար, եթե ԵՄ-ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետեւ կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր»:
Այսպիսով Նիկոլ հայադավը հենց ինքը չի բացառել, հնարավոր է համարել, որ նույնիսկ ԵՄ չափանիշներին Հայաստանի օբյեկտիվորեն համապատասխանելու դեպքում ԵՄ-ն կարող է Հայաստանին չընդունել իր կազմում, քանի որ «ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ, ու նաեւ քաղաքական որոշման խնդիր է», սակայն կեղծել է, թե չընդունվելու դեպքում «մենք էլի կշահենք, որովհետեւ կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր»:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

