ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵԱ-ՈՒՄ 2-ՐԴ ՏԵՂՆ Է ԳՐԱՎԵԼ
ՍպորտՍերբիայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում էր գլխավոր մարզիչ ԱՐՄԵՆ ԲԱԲԱԼԱՐՅԱՆԻ գլխավորությամբ։ Մեր թիմը գրավել է երկրորդ պատվավոր հորիզոնականը։ Մեր ըմբիշները նվաճեցին 4 մեդալ, որից 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե ։Ոսկե մեդալներ են նվաճել 130 կգ /գերծանր/ քաշային ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ու 60 կգ քաշային ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, արծաթե մեդալ 77 կգ ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ, իսկ բրոնզե մեդալի արժանացավ մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր 55 կգ քաշային ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Մեր հավաքականը հայրենիք կվերադառնա մարտի 17֊ի առավոտյան, 04։05֊ին Վարշավա ֊Երևան չվերթով։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

