Հավանական չենք համարում մեր մասնակցությունը հունիսի 7-ին նախատեսված ընտրություններին. ՀԱՊ

Ներքաղաքական
Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Փետրվարի 7-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից ստորագրվեց 2026 թ. հունիսի 7-ին համապետական ընտրությունների մասին հրամանագիրը։
ՀՀ նախագահին հիշեցնում ենք, որ ՀԱՊ կուսակցության ղեկավար Արթուր Վարդանյանը 2024 թ. հունիս ամսից գտնվում է անազատության մեջ, ընդորում՝ ապօրինի, անհիմն և շինծու մեղադրանքով և կորզված ցուցմունքների հիման վրա։ Սա ամբողջությամբ ժողովրդական սկզբունքների կոպտագույն խախտում է։
Արդար, ազատ, թափանցիկ և ժողովրդավարության կանոններին ու սկզբունքներին համահունչ ընտրություններ ունենալու համար յուրաքանչյուր ժողովրդավար երկրում պետք է բացառել քաղաքական ճնշումները և քաղբանտարկյալների առկայությունը։ Հաշվի առնելով, որ ամբողջ դատական համակարգը զերծ չէ քաղաքական իշխանության ճնշումներից, հստակ երևում է, որ Արթուր Վարդանյանին անազատության մեջ պահելը քաղաքական որոշման արդյունք է։
 
Սիրելի հայրենակիցներ,
 
Ի պատասխան «Համահայկական Ազգային Պետականություն» կուսակցությանն ուղղված ձեր հարյուրավոր հարցումների և նամակների՝ կապված 2026թ. հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին մեր քաղաքական ուժի մասնակցությանը, տեղեկացնում ենք հետևյալը.
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանը 2024 թվականից մինչ օրս գտնվում է անազատության մեջ, հավանական չենք համարում մեր քաղաքական ուժի մասնակցությունը հունիսի 7-ին նախատեսված ընտրություններին։
 
Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցություններից միակ գործող և գրանցված քաղաքական ուժի ղեկավարն է, ով գտնվում է բանտում համապետական ընտրությունների նախաշեմին` ում քաղաքական որոշման արդյունքում մեղադրանք է ներկայացվել 2015թ․ նախկին ռեժիմի դեմ պայքարելու և հեղափոխություն կազմակերպելու մտադրության համար և ով 2024 թվականից մինչ առ այսօր գտնվում է անազատության մեջ։
 
Հատկանշական է, որ «ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում» քաղաքական ուժի ղեկավարին իր քաղաքական գործունեության համար ազատազրկում են` սահմանափակելով ամբողջ ՀԱՊ կուսակցության գործունեությունը, դրանով իսկ ի ցույց դնելով առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս հեռու է ժողովրդավար, ազատ, թափանցիկ և քաղաքական ճնշումներից զերծ համապետական ընտրություններ իրականացնելուց։
 
Ուստի՝ հաշվի առնելով, մեր կուսակցության և մեր կուսակցության առաջնորդի նկատմամբ քաղաքական ճնշումները, անարդարությունները և սահամանափակումները, հասկանում և գիտակցում ենք, որ քաղաքական դաշտը և գործունեությունը Հայաստանում վերածվել է մենաշնորհի՝ քչերի համար»։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում