Նավթի գինը վերսկսեց կտրուկ աճը` ԱՄՆ-ից եկած ազդակների արդյունքում
ՄիջազգայինՆավթի գինը վերսկսեց կտրուկ աճը` բարձրանալով մինչև 104 դոլար մեկ բարելի համար։
Փորձագետները դա կապում են ԱՄՆ-ի հայտարարության հետ, որ ստեղծում են կոալիցիա, որպեսզի Հորմուզի նեղուցում ուղեկցեն տանկերները: Դա նախ այն ազդակն է հաղորդել, որ ԱՄՆ-ն չկարչողացավ կամ չցանկացավ կատարել իր իսկ միջոցներով նավերն ուղեկցելու խոստումը: Երկրորդը. կոալիցիա ստեղծելը երկար գործ է, եւ այդ ողջ ընթացքում նեղուցը փակ կմնա: Երրորդը. որեւէ երաշխիք չկա, որ նման կոալիցիա կստեղծվի կամ ստեղծվելու դեպքում էֆեկտիվ գործունեություն կունենա:
Այս ամենը մեկ հստակ մեսիջ է հղում. Հորմուզի նեղուցն անորոշ ժամանակով փակ է մնում: Այսինքն, արդեն այս պահին առկա համաշխարհային դեֆիցիտը միայն խորանալու է: Դա, բնական է, տանելու է գների հետագա թանկացման: Մի շարք գնահատումներով, ներկա իրավիճակում նվազագույն շեմը կարող է դառնալ 150 դոլարը` մեկ բարելի համար:

