ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԱՐՏԻԿԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏ ՏԱԼ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
ՍպորտԱմերիկացի UFC մարտիկ Բո Նիկալը հայտնել է, որ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ արժանի է չեմպիոնական գոտու համար մենամարտի հնարավորության։ Նիկալն այս մասին խոսել է այն բանից հետո, երբ հայ մարտիկը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Hype Fc Brazil Գրեփլինգի մրցաշարում վստահ հաղթանակ է տարել բրիտանացի Մուհամեդ Մոկաևի հանդեպ։ Ըստ Նիկալի, Ծառուկյանն ունի բավարար ֆինանսական կարողություն և օկտագոն է դուրս գալիս բացառապես սպորտի հանդեպ տածած մեծ սիրուց։ «Արմանը մշտապես ինչ ֊որ կողմնակի առաջադրանքներ է գտնում իր համար, Գրեփլինգի մենամարտեր, ըմբշամարտի գոտեմարտեր։Նա անում է բացարձակապես ամեն ինչ սպորտի հանդեպ սիրուց ելնելով և միանշանակ արժանի է UFC -ի տիտղոսային մենամարտի հնարավորությանը։ Ես մեծ հաճույքով կցանկանայի տեսնել նրա մենամարտը, Թոփուրիա - Գեյջի զույգի հաղթողի դեմ», նշել է Նիկալը, Pound4 Pound-ին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ Իլիա Թոփուրիայի և Ջասթին Գեյջի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտը նախատեսված է հունիսի 14-ին, Վաշինգտոնում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

