ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ՄԻԼԻՈՆ ՁԱՅՆ. ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ

Սպորտ

Սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների Աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Համլետ Մանուկյանը, վերջերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն տղամարդ մարմնամարզիկ։ 18-ամյա մարմնամարզիկը հաղթող է ճանաչվել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում, ստանալով ավելի քան 1 միլիոն 30 հազար ձայն, 51 տոկոս։ Հայ մարզիկը շրջանցել է ադրբեջանցի մարզիկին։ Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Համլետ, լավագույն մարմնամարզիկ ճանաչվելու առթիվ։ Ինչպիսի զգացողություններ ունեցար, երբ իմացար քեզանից հետ ես թողել ադրբեջանցի մարզիկին։

- Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլորից, իմ հայ ժողովրդից, բոլոր երկրպագուներից, իմ օգտին քվեարկելու համար։ Եթե չքվեարկեին, ես չէի կարող հաղթել։ Երախտապարտ եմ բոլորին։ Սա միայն իմը չէ, բոլորիս հաղթանակն է։ Այս հաղթանակը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ հաղթեցի ադրբեջանցի մարզիկին։ Հպարտության զգացողություններ առաջացան այդ պահին։

- Ինչ տվեց քեզ այս հաղթանակը։

- Շատ մեծ պարտավորություն, որպեսզի շարունակեմ իմ հաղթանակները։

- Համլետ, ինչպես սկսեցիր զբաղվել մարմնամարզությամբ։

- 5 տարեկան էի, երբ հայրս տարավ ինձ մարզադահլիճ, անձնական մարզիչս Հայկ Նազարյանն է։

- Լինելով ընդամենը 18 տարեկան, հասցրել ես արդեն գրանցել բավականին մեծ նվաճումներ, որը կարող ես համարել հիշարժան հաղթանակ քո մարզական կարիերայի ընթացքում։

- Անցած տարի հաղթեցի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը նժույգ թափերի վրա, ես դարձա երրորդ հայ մարզիկը, ով նվաճել է տիտղոսը գործիքների վրա Հարություն Մերդինյանից ու Արթուր Դավթյանից հետո։ Շատ հիշարժան էր, քանի որ ես ոսկե մեդալ նվաճեցի, իսկ ընկերս Մամիկոն Խաչատրյանը, արծաթե մեդալ։ Ես կանգնած էի առաջին, իսկ Մամիկոնը երկրորդ հորիզոնականում, շատ էի ուրախացել։ Նշեմ, որ անցած տարի Համաշխարհային համալսարանական խաղերում կրկին նվաճել եմ ոսկե մեդալ նժույգ թափերի վրա։ Անցած տարի նորամուտս եմ նշել Կոտբուսի աշխարհի գավաթում։ Չնայած առաջին տեղը գրավելով, որակավորվել եմ նժույգ թափերի եզրափակչում, որի ժամանակ ափսոս ընկա մարզագործիքից ու զբաղեցրի 8֊րդ տեղը, ապա մրցել եմ Օսիեկում, Դոհայում ու Կահիրեում կայացած Աշխարհի գավաթներում նվաճելով ոսկե մեդալ, նժույգ թափեր մարզագործիքի վրա, բոլոր 3֊ում։ Նույն անցած տարում սեպտեմբերին Փարիզում կայացած World Challange Cup մրցաշարում դարձել եմ արծաթե մեդալակիր, որի ժամանակ նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարեցի նոր տարր, որը պաշտոնապես անվանվեց «Մանուկյան»։ Սա իսկապես շատ մեծ պատիվ էր ինձ համար։ Շատ շնորհակալ եմ ընկերոջս Գագիկ Խաչիկյանին, քանի որ նա էր ինձ տվել այդ միտքը։ Շատ անբացատրելի զգացողություններ ունեցա։

- Ինչ հիշողություններ ունես կապված մեր լեգենդար մարմնամարզիկ, Օղակների արքա Ալբերտ Ազարյանի հետ։

- Մեզ երիտասարդներիս համար շատ մեծ պատիվ էր շփվել մեծ հայի հետ, պարապել այն մարզադահլիճում, որտեղ նա ներկա էր։ Նա մեզ շատ օգտակար խորհուրդներ էր տալիս, որոնք այժմ կիրառում ենք մրցաշարերի ժամանակ։

- Հիմա որտեղ ես գտնվում։

- Քաթարում ենք, ուսումնամարզական հավաքի ենք մասնակցում գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, պատրաստվում ենք Աշխարհի գավաթի փուլերին, որոնք կկայանան Եգիպտոսում, Խորվաթիայում ու Քաթարում։ Շատ ուրախալի է, որ 2027 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կայանալու է մեր երկրում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում