Ովքեր են «Սլավյանսկի բազար 2026» մրցույթում ներկայացնելու Հայաստանը. հայտնի են անունները

Տեսանյութեր

Առողջ մրցակցություն, թեժ պայքար եւ ուրախության արցունքներ. կայացավ «Սլավյանսկի բազար 2026» ամենամյա միջազգային մանկական եւ երիտասարդ կատարողների հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։

Մասնակիցները պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացան համաշխարհային հիթերի եւ սլավոնական երգերի կատարումներով՝ ցուցադրելով ոչ միայն իրենց վոկալային կարողություններն, այլեւ բեմական կեցվածքն ու արտիստիզմը։

Մրցույթի կանոնակարգի համաձայն՝ մանկական մրցույթում հանդես եկան 8-14 տարեկան, իսկ երիտասարդ կատարողների մրցույթում՝ 18-31 տարեկան անհատ կատարողներ։ Ժյուրին գլխավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։

«Շատ դժվար է ընտրություն կատարել, որովհետեւ բոլոր մասնակիցներն իրենց տեսակով յուրահատուկ են։ Բայց մրցույթը մնում է մրցույթ։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ընտրվի այն մասնակիցը, ով կներկայացնի մեր երկիրը լավագույնս։ Շնորհակալ եմ ուսուցիչներին, որովհետեւ իսկապես մեծ աշխատանք է կատարվել։ Կարծում եմ՝ բոլորը պետք է շարունակեն իրենց ճանապարհը. մեկն անցել է, մյուսը՝ ոչ, բայց չպետք է  հուսահատվեն։ Մենք էլ ժամանակին ե՛ւ անցել ենք, ե՛ւ չենք անցել, բայց երբեք չենք հուսահատվել։ Միշտ աշխատել ենք ինքներս մեզ վրա, պայքարել ենք եւ փորձել հասնել մինչեւ վերջ։ Նույնն էլ ցանկանում եմ բոլոր մասնակիցներին», - նշեց նա։

Մինչ մրցույթի հաղթողների անունների հրապարակումը՝ բոլոր մասնակիցները կազմակերպիչների կողմից արժանացան մասնակցության հավաստագրերի՝ որպես գնահատանք իրենց ստեղծագործական ջանքի եւ երաժշտական արվեստին նվիրվածության համար։ Իսկ ժյուրիի գնահատականների արդյունքում ընտրվեցին այն կատարողները, ովքեր այս տարի միջազգային բեմում կներկայացնեն Հայաստանը։

Այսպիսով, հուլիսի 9-12-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար 2026» միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնի 10-ամյա Ալեքսա Վարդանյանը, երիտասարդ կատարողների մրցույթում՝ 22-ամյա Լիանա Դանիելյանը։

«Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի պատվիրակության ղեկավար, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, պրոֆեսոր, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ընդգծեց, որ ընտրությունը հեշտ չէր։

«Բոլոր մասնակիցներն իսկապես շատ լավն էին։ Այն հոլովակները, որոնք նրանք նախապես ուղարկում են հայտերի հետ, մենք օրերով լսել ենք՝ ուսումնասիրելով յուրաքանչյուր մասնակցի ժանրային տարբերությունները եւ առանձնահատկությունները։ Այդ ամենից հետո միայն ընտրեցինք լավագույններին եւ թույլ տվեցինք նրանց ելույթ ունենալ եզրափակիչ փուլում։ Արդյունքում ստացվեց շատ հետաքրքիր եւ գեղեցիկ երաժշտական կոլորիտ։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ պետք չէ պարզապես քանակ հավաքել. կարեւոր է տեսնել այն ներուժը, որը կարող է դառնալ հաջորդ տրամպլինը», - ասաց նա:

Վրեժ Կիրակոսյանը հիշեցրեց, որ տասը տարվա աշխատանքի արդյունքում «Սլավյանսկի բազար»-ում Հայաստանի Հանրապետությունն ունեցել է մեծ ձեռքբերումներ. «Փառք Աստծո, ունենք մանկական կատարողների չորս հաղթանակ, հաջողություններ նաեւ մեծահասակների մրցույթում՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր։ Իսկ Գրան պրիի մասին էլ չեմ խոսում, որը Հայաստանին բերեց Մաշա Մնջոյանն իր հաղթանակով։ Այս ամենը հնարավոր է դարձել այն պատճառով, որ մենք միշտ փորձել ենք տեսնել այն մասնակցին, ով կարող է դառնալ հաջորդ հաղթողը։ Մեզ համար սա միշտ եղել է առաջնային նշաձող։ Ժյուրիի կազմը եւս տարիներ շարունակ գրեթե անփոփոխ է։ Տասը տարի է՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը նախագահում է ժյուրին։ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի երաժշտական գծով տնօրենի տեղակալ, երգիչ Տիգրան Հայորդին երկար տարիներ օգնում է երիտասարդ կատարողների պատրաստման հարցում, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը նույնպես մշտապես մեր թիմի հետ է։ Մենք բոլորս եղել ենք այդ մրցույթում, հայաստանյան պատվիրակության կազմում եւ շատ լավ գիտենք՝ ինչ պահանջներ կան այնտեղ: Այսպես ասած, այդ «ճաշը կերել ենք» ու, գիտենք, թե այնտեղ ինչ «ուտեստ» պետք է տանել, որպեսզի մեր «համն» ավելի լավը լինի: Ի դեպ, այս տարի մեր թիմին միացավ նաեւ իմ լավ ընկեր կոմպոզիտոր, երաժիշտ Սուսաննա Բարսեղյանը»:

Անդրադառնալով ընտրված մասնակիցներին՝ «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի պատվիրակության ղեկավարը փակագծեր բացեց. «Քննարկումներն իսկապես բարդ էին. մեկն ավելի հետաքրքիր երաժշտական տվյալներ ուներ, մյուսը՝ ավելի խարիզմատիկ էր, երրորդը՝ ուժեղ էր մելիզմատիկայում։ Այսինքն՝ բոլորն ուժեղ կողմեր ունեին։ Մենք փորձեցինք այդ ամենը մեկտեղել եւ ընտրել այն մասնակցին, ով կարող է լավագույնս ներկայացնել Հայաստանը միջազգային բեմում։ Առաջիկայում մեզ շատ լուրջ աշխատանք է սպասվում։ Մինչ հուլիս ամիսը պետք է ընտրենք երգերը եւ երկար աշխատենք դրանց վրա։ Սա աշխարհում եզակի մրցույթներից է, որտեղ մասնակիցները ելույթ են ունենում կենդանի նվագախմբի հետ, որը կատարում է մեր ներկայացրած երաժշտությունը։ Սա ե՛ւ մեծ հնարավորություն է մասնակցի համար, ե՛ւ բավական բարդ փորձություն։ Մենք շատ մանրակրկիտ ենք ընտրում մասնակիցներին՝ տարբեր չափանիշներով։ Նրանք, ովքեր ընտրվել են, լիովին արժանի են ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը եւ համոզված եմ՝ պատվով կներկայացնեն մեր երկիրը, ինչպես դա արել են նախորդ տարիների մեր մասնակիցները»։

Նշենք, որ «Սլավյանսկի բազար 2026» միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնող Ալեքսա Վարդանյանը սովորում է Չայկովսկու անվան դպրոցում, զբաղվում է  նաեւ պարարվեստով։ «The Voice of the World Armenia» մրցույթին զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը։ Իսկ Ֆրանսիայում «Armenian Colors» մրցույթին արժանացել է Գրան պրիի եւ առաջին մրցանակի։ Հունաստանում կայացած «International Festival Greece’s Hope» միջազգային մրցույթում  կրկին արժանացել է առաջին մրցանակի։ Իսկ երիտասարդ կատարողների մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Լիանա Դանիելյանն ավարտել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջը։ Սովորել է նաև Երգի պետական թատոնում։ Այժմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի է։ Լիանան մասնակցել է «Sanremo Junior» միջազգային մրցույթին եւ արժանացել 2-րդ մրցանակի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում