ԱՄՆ-ն կարող է սեպտեմբերի 11-ի նման իրադարձություն ստեղծել` Իրանին մեղադրելու համար. Լարիջանի
ՄիջազգայինԻրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտնել է. «Ես լսել եմ, որ Էպշտեյնի թիմի մնացորդները դավադրություն են մշակել՝ սեպտեմբերի 11-ի նման իրադարձություն ստեղծելու և դրա համար Իրանին մեղադրելու համար: Իրանը, ընդհանուր առմամբ, դեմ է նման ահաբեկչական ծրագրերին և պատերազմ չի մղում ամերիկյան ժողովրդի դեմ»:
Իրանի գնահատմամբ, սա ամենեւին էլ ամերիկյան միակ պրովոկացիան չէ: Այսպես, թեեւ Իրանը հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրներին, սակայն վերջին օրերին եղան դեպքեր, երբ հարվածը կա, սակայն Թեհրանից հայտնում են, որ դա իրենց ձեռքի գործը չէ: Օրինակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հերքում է Սաուդյան Արաբիայի դեմ երեկվա հարձակումներին իր մասնակցությունը։ Ավելի կոնկրետ, որ Ռիադի և Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին հաղորդագրությունները կապված չեն Իրանի հետ։ ԻՀՊԿ-ն ընդգծել է.
Սաուդյան Արաբիայի կառավարությունը պետք է հետաքննի հարձակման իրական ծագումը։
Բանն այն է, որ, ինչպես պաշտոնապես հայտարարել` է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արախչին, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում թիրախներին հարվածելու համար օգտագործում է իրանական «Շահեդ»-ին նման անօդաչու թռչող սարք (լուսանկարում)։ «Ամերիկացիները ստեղծել են մեր «Շահեդ»-ին նման անօդաչու թռչող սարք։ Նրանք այն անվանել են «Լուկաս»։ Նրանք այն օգտագործում են արաբական երկրներում թիրախներին հարվածելու համար»,- ասել է Արաքչին «Ալ Արաբի Ալ Ջադիդ» թերթին տված հարցազրույցում։
Որ ԱՄՆ-ն իրոք ստեղծել է նման անօդաչուներ, դա հաստատված փաստ է: Ու հիմա ստացվում է, որ իրանականի անվան տակ հարվածներ է հասցնում սեփական դաշնակիցներին, փորձելով սրել տարածաշրջանի երկրների եւ Իրանի միջեւ լարվածությունը: Իմաստը հասկանալի է` պետք է արաբական երկրներին ուղղորդել Իրանի դեմ ցամաքային պատերազմի, որպես «մսացու»: Այլ տարբերակով հաղթանակի հասնելու հնարավորություն, գոնե այս պահի իրավիճակով, Թրամփի չունի: Իսկ եթե պարտվի, ապա դա կդառնա ոչ թե միայն նրա քաղաքական կարիերայի ավարտը, այլ կարող են հետեւել ռեալ դատական գործեր: Ըստ այդմ, ԱՄՆ-ում իրանականի անվան տակ մասշտաբային պրովոկացիա կազմակերպելով, թերեւս կփորձեն հասնել ամերիկյան հանրության կողմից Իրանի դեմ պատերազմի հավանության մեծ աստիճանի գեներացման: Որքանով կհաջողվի, ժամանակը ցույց կտա:

