«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինքն այլևս իրեն սպանել է իր վախերի պատճառով. Հայր Հովհաննեսը Փաշինյանի հերթակսն հակաեկեղեցական խոսույթի մասին

Հանդիպում

Արցախի Հանրապետության վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու մի շարք ներկայացուցիչների հայտարարությունները պատերազմի կոչեր են։ Այս մասին մարտի 12-ին Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Դա նշանակում է պատերազմի կոչ, ուրիշ բան չի նշանակում», - ասել է վերջինս։ Նրա խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և այլ հոգևորականներ «պատերազմի կուսակցության առաջնորդությունն են ստանձնել»։ 

Վերը նշված հերթական հակաեկեղեցական հայտարարությունների մասին «Իրավունքը» զրուցել է «Իզմիրլյան» ԲԿ-ում հոգևոր տեսուչ Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանի հետ, ով նախ նկատեց.

- ՀՀ վարչապետի աթոռին ձուլված անձը թիրախավորելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և հոգևորականներին ի ցույց է դնում իր ոչ բնական վախերը։ Հոգևոր փորձառության մեջ էլ սատանան սարսափում է Խաչից,սրբություններից, աստվածային ճշմարտությունից։ Հիմա,այս մարդը լինելով չարի կամակատար և ծառա, նույն վարքագիծն է դրսևորում։ Ինչ վերաբերում է նրա այն հայտարարությանը, թե Վեհափառ Հայրապետն ու այլ բարձրաստիճան հոգևորականները «պատերազմի կուսակցության » առաջնորդություն են ստանձնել ասելը  կատարյալ հիմարություն է։ Միայն տգետ, անուսում իր պատմական անցյալից ու արմատից կտրված մեկը կարող է նման մտագարության մեջ լինել։ Գիտե’ք , պատմությունը լավագույն վկան է ամեն ինչի։ Թող գնան թերթեն պատմության էջերը և գոնե մի փոքր, չնչին կերպով, իհարկե եթե կարող են,ընկալեն Հայ Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում և դարերի հոլովույթում։ Պատասխանել այդ մարդու նմանատիպ զառանցանքներին, նշանակում է անիմաստ վազել քամու հետևից։ Իսկ այս ամենինչը կավարտվի այն ժամանակ,երբ նա և իր համակիր փոքրիկ խմբակն այլևս կնետվեն պատմության աղբանոց՝ դավաճանի խարանը ճակատներին։

Անդրադառնալով հարցին, որ վերջինիս Արցախի հետ կապված ցանկացած բառ զայրացնում ու հունից հանում է Հայր Հովհաննեսը նկատում է.

- է թող զայրանա, իր զայրույթը ոչ մեկի չի հետաքրքրում։ Նախ սույն անձը անտեղյակ է Սուրբ Պատարագի խորհրդից։ Երբ մենք Պատարագի ընթացքին հիշատակում ենք Հայաստանի Հանրապետությունը և Արցախը,դա ոչ թե պատերազմի կոչ է,այլ հակառակը։ Խորհուրդ պիտի տամ իրեն ուշի-ուշով ընթերցել այն տեքստը, որտեղ հիշատակվում է մեր Հայրենիքը։ Դա խաղաղության, անսասանության և շինության խնդրանք է ուղղված առ Բարձրյալն Աստված։ Եթե նա, նույնիսկ Արցախ բառից է սարսափում, ուղղակի կարելի է խղճալ նմանին։ Ասեմ Ձեզ ,շատ դժբախտ էակ է։ Այս ամենը խոսում է կրկին անգամ իր վախերի մասին։ Իսկ վախերով ապրելը համահավասար է մահվան։ Այնպես որ ինքն այլևս իրեն սպանել է իր վախերի պատճառով:

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը