Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է իր հրթիռային պաշարների կրիտիկական սպառման մասին
ՄիջազգայինԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է իր հրթիռային պաշարների կրիտիկական սպառման մասին։
Այս մասին հայտնել է ամերիկյան Semafor պորտալը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Նրանց տվյալներով՝ Թել Ավիվը պատերազմ է մտել այդ հրթիռների ցածր պաշարներով. դրանք օգտագործվել են անցյալ ամռանը Իրանի հետ հակամարտության ժամանակ։ Այժմ Իսրայելի հրթիռային պաշտպանության համակարգը լուրջ խնդիրներ է ունենում նոր հարձակումների պատճառով։
Semafor-ի աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ն կանխատեսել էր իր դաշնակցի մոտ պակաս, բայց սեփական պակաս չունի։ Նշվում է, որ պարզ չէ՝ ԱՄՆ-ն մտադիր է վաճառել, թե կիսվել հրթիռային պաշարներով Իսրայելի հետ։

