ԱՄՆ սենատոր. Թրամփը կորցրել է ԱՄՆ-Իրան պատերազմի վերահսկողությունը
ՄիջազգայինԸստ ԱՄՆ սենատոր Քրիս Մերֆի, Թրամփը կորցրել է ԱՄՆ-Իրան պատերազմի վերահսկողությունը:
Փակ դռների հետևում անցկացված ճեպազրույցում սենատորն այս մտքերն է հնչեցրել.
1. Թրամփը կարծում էր, որ Իրանը չի փակի Հորմուզի նեղուցը: Նա սխալվում էր: Նավթի գները բարձրանում են: Եթե նեղուցը մնա փակ, դա կհանգեցնի համաշխարհային անկման (կարող է արդեն ուշ լինել):
2. Հորմուզի նեղուցը բացելու ծրագիր չկա:
3. ԱՄՆ-ն անկարող է հակազդել Իրանի ռազմածովային ակտիվներին (հազարավոր փոքր անօդաչուներ, մոտորանավակներ, ականներ):
4. Տանկերների ռազմածովային ուղեկցումը տեսականորեն հնարավոր է, բայց անիրագործելի. դրա համար անհրաժեշտ կլինի ամբողջ ԱՄՆ ռազմածովային ուժերը (օրական մոտ 100 տանկեր ուղեկցման կարիք ունի):
5. ԱՄՆ-ն չի կարող հակազդել Իրանին` անօդաչու թռչող սարքերի պատերազմում:
6. Պարսից ծոցի երկրները սպառում են հակահրթիռները:
7. Թրամփը իրավիճակից դուրս գալու ելք չունի:

