Մուամմար Քադաֆիի դուստրը՝ Աիշա Քադաֆին, դիմել է Իրանի ժողովրդին` չմոռանալ իր հոր պատմությունը
ՄիջազգայինԼիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի դուստրը՝ Աիշա Քադաֆին, դիմել է Իրանի ժողովրդին` չմոռանալ իր հոր պատմությունը.
«Գայլերի հետ բանակցություններ վարելը չի փրկում հոտը, այլ միայն որոշում է հաջորդ որսի ամսաթիվը», - ասել է նա։
Ապա հիշեցրել, որ Արևմուտքը վստահեցրել է իր հորը, որ եթե նա հրաժարվի իր միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերից, աշխարհը կբացի իր դռները նրա առջև։ «Նա հավատաց նրանց, զիջումների գնաց... Եվ ՆԱՏՕ-ի ռումբերը Լիբիան վերածեցին ավերակների»։
Աիշա կոչ է արել իրանցիներին չզիջել թշնամուն, քանի որ դրանք հանգեցնում են ոչ թե խաղաղության, այլ միայն կործանման։
Քադաֆիի և Լիբիայի փորձը հաստատում է դա։

