Անգամ ՀՀ թշնամիներն են զարմանալու արցախցիների հանդեպ այս անմարդկային վերաբերմունքից․ Արցախյան գործիչը՝ ՀՀ-ի ՌԴ մարդասիրական օգնությունից հրաժարվելու մասին
ՀանդիպումԱրցախի Հանրապետության վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու մի շարք ներկայացուցիչների հայտարարությունները պատերազմի կոչեր են։ Այս մասին մարտի 12-ին Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս եւ այլ հակահայ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանի հետ, ով նախ նկատեց․
ինչի՞ մասին է այն հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը.
- Սպասվելիք խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի թիմի գլխավոր խաղաքարտերից մեկը լինելու է" պատերազմ- խաղաղություն" բառախաղը։ Այսինքն " Ղարաբաղյան շարժումը" ՀՀ- ը կըներքաշի նոր պատերազմի մեջ, իսկ նրանից հրաժարումը կհաստատի երկարատեւ խաղաղություն։ Նա այս խաղին մասնակից է դարձնում նաեւ ՀԱԵ- նշանավոր դեմքերին, որպեսզի արդարացնի իր անհեռատես քաղաքականությունը եկեղեցու հարցում։ Այստեղ ես տեսնում եմ խորամանկ քայլեր։ Նախ " Ղարաբաղյան շարժում" բառակապակցությունը ծնունդ է առել ԽՍՀՄ ժամանակներում, հետո այն վեր է ածվել ազգային- ազատագրական կամ գոյատեվման պայքարի, հետեւաբար այդ բառակապակցություն այսօր օգտագործելը ճիշտ չէ։ Խնդիրը արցախցիների իրավունքների պաշտպանության մասին է։ Այդ իրավունքները ամրագրված են միջազգային փաստաթղթերում, նաեւ ՀՀ օրենքներում։ Այս հարցերի շուրջ վերջերս սպառիչ բացատրություն է տվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը։
- Երևանը հրաժարվել է ընդունել Ղարաբաղից տեղահանված անձանց համար Ռուսաստանից տրամադրվող մարդասիրական օգնությունը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Երևանի դիվանագիտական աղբյուրը։ Սա չի՞ խոսում այն մասին, որ ՀՀ-ն այլեւս մոռացության տվել ոչ միայն Արցախի հիմնահարցը, այլ նաեւ արցախցիների օրվա հացի խնդիրը։
-Ռուսաստանի հումանիտար օգնությունից հրաժարվելը այլ բան է նշանակում։ Մատնանշվում է ՌԴ մեղքը Արցախցիների ցեղասպանության հարցում։ ԱՄՆ-ումմ եվս շոշափվել է այդ հարցը։ Կարծեմ խոսքը գնում է 100 միլիոն դոլարի մասին։ Ի՞նչ է ՀՀ իշխանությունները դրանից էլ են հրաժարվելու։ Ծիծաղելի խաղերի ենք մենք բոլորս ականատես։ Եթե ՀՀ իշխանությունները պատշաճ վերաբերմունք ցուցաբերեին արցախցիների խնդիրների լուծման հարցում, ապա ինչ որ տեղ հասկանալի կլիներ նրանց նման քայլերը։ Մի՞թե ընտրություններում հաղթելու համար կարելի է գնալ նման քայլերի։ Երբ նրանք զրկվեն իշխանությունից մենք ականատես ենք լինելու այնպիսի փաստերի, որ անգամ ՀՀ թշնամիներն են զարմանալու արցախցիների հանդեպ այս անմարդկային վերաբերմունքից։ Ինձ համար զարմանալի է ՀՀ բնակչության զգալի մասի վերաբերմունքը այս ամենին։

