Իրանն անցել է նոր եւ էֆեկտիվ ռազմավարության
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազայի վրա Իրանի կողմից իրականացված հրթիռային հարվածի ժամանակ վնասվել են հինգ ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ։
Օդանավերը թեեւ, ըստ ամերիկյան կողմի, փոքր վնասներ են կրել, ամբողջությամբ չեն ոչնչացվել եւ կարելի է վերականգնել, սակայն այս միջադեպը հաստատում է, որ Իրանն անցել է նոր մարտավարության:
Այսպես, նախօրեին ոչնչացվեց ամերիկյան եւս մեկ լիցքավորող, եւս մեկն էլ վնասվելով, հազիվ հասավ օդանավակայան: Երբ դա շարունակություն ստացավ «Արքայազն Սուլթան» ավիաբազայի միջադեպով, ապա դա գալիս է հուշելու, որ Իրանն անցել է նոր ռազմավարության` լիցքավորող ինքնաթիռները դարձնելով իր առաջնային թիրախներից է դարձել։ Իմաստը կարելի է հասկանալ. օդում չլիցավորվող ամերիկա-իսրայելական գրոհային ավիացիան չի կորղ դուրս գալ Իրանին խոցելու հարվածային հեռավորության վրա: Իսկ այն պարագայում, երբ կան սահմանափակ քանակով լիցքավորողներ, ապա եղածը շարքից հանելով, Իրանը հնարավորինս կաահովի արտաքին օդային հարվածներից:

