Թրամփը ցանկանում է վերականգնել ՌԴ-ի հետ առևտուրը և խաղաղություն հաստատել Ուկրաինայում. Վենս
ՄիջազգայինԹրամփը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ առևտուրը և խաղաղություն հաստատել Ուկրաինայում, ասում է փոխնախագահ Վենսը։
«Շատ բանավեճեր են եղել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մեր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ, բայց Միացյալ Նահանգների նախագահը բյուրեղյա հստակ է եղել. նա ցանկանում է, որ սպանությունները դադարեցվեն և առևտուրը վերադառնա», - ասել է փոխնախագահը Ռոքի Մաունթում կայացած հանրահավաքի ժամանակ։
Գլխավոր նպատակը մարտական գործողությունների դադարեցումն ու հակամարտության քաղաքական լուծում գտնելն է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Կ. Դմիտրիևը Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ՝ քննարկելու տնտեսական համագործակցությունը և հնարավոր նախագծերը համաշխարհային էներգետիկ շուկաներում ճգնաժամի պայմաններում։

