Շարունակական փորձեր Թուրքիային Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու ուղղությամբ
ՄիջազգայինՆկատվում են շարունակական փորձեր Թուրքիային Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու ուղղությամբ: ԱՆման ցանկություն, ի դեպ, հրապարակավ ներկայացրել է նաեւ Թրամփը:
Հերթական նման փորձն էր Թուրքիայի ուղղությամբ իբր Իրանի կողմից այս գիշեր բալիստիկ հրթիռների արձակման մասին հաղորդագրությունները։ Սակայն Անկարայում Իրանի դեսպանատունը շտապեց հերքել այն: Դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ նշվում է, որ «Իրանից Թուրքիայի ուղղությամբ ոչ մի հրթիռ չի արձակվել» և ընդգծվում է, որ Թեհրանը «հարգում է բարեկամ և հարևան Թուրքիայի Հանրապետության ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Էրդողանը, թերեւս, իր հերթին է հասկանում նման խաղի ինաստը, հաշվի առնելով նրա պատասխան հայտարարությունը: Ըստ որի. «Մենք մեծ զգուշությամբ ենք գործում մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելուն ուղղված թակարդների և սադրանքների դեմ։ Մենք կենտրոնացած ենք ոչ միայն ընթացիկ իրադարձությունների տեսանելի կողմի, այլև կուլիսներում տեղի ունեցողի վրա. մենք չենք բացառում որևէ հնարավորություն և վերլուծում ենք ամեն ինչ մինչև ամենափոքր մանրուքը»։

