ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԹՐԱՄՓԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ ՎՍՏԱՀԵԼԻ ԲԱՆԱԿՑՈՂ

Վերլուծություն

ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թ­րամ­փի եւ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նի միջեւ օ­րերս կա­յա­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցը ցույց է տա­լիս, որ Վա­շինգ­տո­նը փնտրում է ի­րա­նա­կան խո­րա­ցող ճահ­ճից ել­քի ու­ղի: Եվ այն, որ անմի­ջա­պես հա­ջոր­դեց Պու­տի­նի հերթա­կան կա­պը Փե­զեշ­քիա­նի հետ, պետք է դրա հա­վել­յալ վկա­յութ­յու­նը հա­մա­րել:

ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՍԻՋԸ` ԹՐԱՄՓԻՆ

Ի­հար­կե, Պու­տի­նի եւ Թ­րամ­փի հի­շա­տակ­ված կա­պը, բա­ցի ի­րա­նա­կան թե­մա­յից, այլ մե­սիջ­ներ եւս հղում է: Ա­մե­նագլ­խա­վո­րը. Մոսկ­վա­յի եւ Վա­շինգ­տո­նի միջեւ երկ­խո­սութ­յու­նը շա­րու­նակ­վում է՝ չնա­յած մի շարք կար­եւոր մի­ջազ­գա­յին հար­ցե­րի շուրջ առ­կա ան­հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րին։ Ա­մե­րի­կա­ցի ա­ռաջ­նոր­դի նա­խա­ձեռ­նութ­յունն ինք­նին ցույց է տա­լիս ԱՄՆ վար­չա­կազ­մի ցան­կութ­յու­նը՝ պահ­պա­նել Կ­րեմ­լի հետ ու­ղիղ կա­պի ա­լի­քը՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ներ­կա սրա­ցում­նե­րի պայ­ման­նե­րում։

Ընդ ո­րում, դա­տե­լով հա­ղոր­դագ­րութ­յուն­նե­րից, Պու­տինն ու Թ­րամփն ա­մե­նե­ւին էլ միայն Ի­րա­նի թե­ման չեն քննար­կել։ Չ­նա­յած, նման քննար­կում­նե­րը պետք է լի­նեն կոմպ­լեքս բնույ­թի, հաշ­վի առ­նե­լով, որ ներ­կա հիմ­նա­կան հա­մաշ­խար­հա­յին սրա­ցում­նե­րը` ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նից սկսած, Ի­րա­նով վեր­ջաց­րած, ըստ էութ­յան, նույն շղթա­յի օ­ղակ­ներն են: Եվ ե­թե ժա­մա­նա­կին` մինչ այս պա­տե­րազ­մը հնա­րա­վոր էր հար­ցե­րը դի­տար­կել ա­ռանձ­նաց­ված, ա­պա ներ­կա փու­լում ար­դեն ի­րա­տե­սա­կան են միայն ընդ­հան­րա­կան լու­ծում­նե­րը, ընդ ո­րում, ոչ ա­ռանց Պե­կի­նի գոր­ծուն մաս­նակ­ցութ­յան:

­Մոսկ­վա­յին, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին հե­տաքրք­րում է ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը, ո­րի հետ կապ­ված ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը, բնա­կան է, որ Կ­րեմ­լում պետք է որ լուրջ մտա­հո­գութ­յուն­ներ ա­ռա­ջաց­ներ: Այդ թվում, արդ­յոք Մոսկ­վա­յի հետ Թ­րամ­փի բա­նակ­ցութ­յուն­նե­րը նույն ո­ճի մեջ չե՞ն, ինչ Ի­րա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Այն է` խո­սում են ըն­դա­մե­նը ժա­մա­նակ շա­հե­լու ու հար­ված պատ­րաս­տե­լու հա­մար: Ն­ման մտա­հո­գութ­յու­ններ Մոսկ­վան դեռ մինչ ի­րա­նա­կան պա­տե­րազմն էր ի ցույց դնում. հի­շեց­նենք Լավ­րո­վի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, որ Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջար­կել էր հենց ԱՄՆ-ն, այդ­պես էլ տե­ղից չեն շարժ­վում: Ու հի­մա, դրան էլ գու­մար­վեց ակն­հայ­տո­րեն Կ­րեմ­լից ե­կող մեկ այլ մե­սիջ, թե ի­րա­կա­նում որ­քա­նո՞վ է ռեալ Ո­ւիտ­կո­ֆի կող­մից վար­վող բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը:

Այս­պես, «Վե­դո­մոս­տի»-ն, որ­տեղ, հի­շեց­նենք, պար­բե­րա­բար հան­դես են գա­լիս ռու­սա­կան ա­մե­նա­բարձր իշ­խա­նա­վոր­նե­րը, այդ թվում` պե­տա­կան ռազ­մա­վա­րա­կան թե­զե­րով, ա­մե­րիկ­յան դի­վա­նա­գի­տութ­յան մա­սին գրում է հե­տեւ­յա­լը. «Ի­րա­նի դեմ իր հար­ված­նե­րով Դո­նալդ Թ­րամ­փը թու­լաց­րեց ոչ միայն ի­րա­նա­կան կա­ռա­վա­րութ­յու­նը, այլեւ իր դի­վա­նա­գի­տութ­յան հե­ղի­նա­կութ­յու­նը…»: Աղբ­յու­րը մատ­նան­շում է, որ այն դե­րա­կա­տար­նե­րը` Թ­րամ­փի փե­սան՝ Ջա­րեդ Քուշ­նե­րը եւ հա­տուկ դես­պա­նորդ Ս­թի­վեն Ո­ւիտ­կո­ֆը, ո­րոնք աշ­խա­տում էին Մոսկ­վա­յի հետ` ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, ներ­կա­յա­նում էին որ­պես Վա­շինգ­տո­նի գլխա­վոր բա­նակ­ցա­յին զույ­գը՝ ա­մե­նահ­րա­տապ հար­ցե­րի ուղղ­վա­ծութ­յամբ։ Այն­սինքն, նրանք էին աշ­խա­տում Գա­զա­յի հա­կա­մար­տութ­յան լուծ­ման վրա, միա­սին այ­ցե­լում էին Մոսկ­վա, ու­սում­նա­սի­րում ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան լուծ­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը եւ հա­մա­տեղ փոր­ձում էին հա­մո­զել Ի­րա­նին` հրա­ժար­վել իր մի­ջու­կա­յին ծրագ­րից։

Այդ փու­լում կար այն տպա­վո­րութ­յու­նը, որ Ո­ւիտ­կոֆ-­Քուշ­ներ զույգն ու­նի ԱՄՆ նա­խա­գա­հի բա­ցար­ձակ վստա­հութ­յու­նը։ Այ­սինքն, որ նրանց հետ բա­նակ­ցե­լը նույնն է, ինչ Թ­րամ­փի հետ բա­նակ­ցե­լը: Սա­կայն ի­րա­նա­կան պա­տե­րազմն այդ տպա­վո­րութ­յու­նը գլխի­վայր շրջեց: Այ­սինքն, Ի­րա­նի դեմ ԱՄՆ-Իս­րա­յել հա­մա­տեղ գոր­ծո­ղութ­յան մեկ­նար­կը տրվեց հենց այն պա­հին, երբ Ո­ւիտ­կո­ֆի եւ Քուշ­նե­րի կող­մից վար­վող բա­նակ­ցութ­յուն­նե­րը ըն­թաց­քի մեջ էին, հայ­տա­րար­ված էր նոր հան­դիպ­ման մա­սին: Իսկ դա շատ պարզ հարց է ա­ռաջ քա­շում` ի­րա­կա­նում նրանց կշի­ռը Թ­րամ­փի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան թի­մում հա­մա­պա­տաս­խա­նո՞ւմ է ե­ղած պատ­կե­րա­ցում­նե­րին։ «Վե­դե­մոս­տին» այդ մա­սին գրում է ուղ­ղա­կի. «Եր­կու հա­վա­սա­րա­պես ան­բա­րեն­պաստ սցե­նար­ներ են ի հայտ գա­լիս. կա´մ ն­րանք (Ո­ւիտ­կոֆն ու Քուշ­նե­րը- Հեղ.) գի­տեին Ի­րա­նին սպաս­վող հար­ված­նե­րի մա­սին եւ շա­րու­նա­կել են խո­սել ի­րան­ցի­նե­րի հետ՝ դի­տա­վոր­յալ մո­լո­րեց­նե­լով նրանց: Կա´մ չ­գի­տեին, այդ դեպ­քում կնշա­նա­կի, որ Թ­րամ­փը չի կիս­վում նրանց հետ ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման ա­վե­լի խոր­քա­յին գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին: Ե­թե այդ­պես է, ա­պա կոր­չում է ղե­կա­վա­րի վստա­հութ­յան գոր­ծո­նը, որն իր հեր­թին ա­պա­հո­վում էր Ո­ւիտ­կո­ֆի ու Քուշ­նե­րի կշի­ռը` որ­պես ԱՄՆ-ի ա­նու­նից բա­նակ­ցող­նե­րի»:

Այ­սինքն, նշված եր­կու հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից որ մեկն էլ ընտ­րես, Մոսկ­վա­յի մոտ շատ պարզ հարց է ա­ռա­ջա­ցնում. իրենց հե­տ բա­նակ­ցող Ո­ւիտ­կո­ֆը եւ Քուշ­նե­րը կա´մ կա­րող են Ի­րա­նի օ­րի­նա­կով Ռու­սաս­տա­նի հետ եւս կեղծ բա­նակ­ցա­յին օ­րա­կարգ ա­ռաջ տա­նել: Կա´մ­ էլ նրանք հարց լու­ծող չեն եւ բա­նակ­ցա­յին այդ զույ­գին Թ­րամ­փը պար­զա­պես օգ­տա­գոր­ծում է մյուս կող­մին խա­բե­լու հա­մար: Ե­թե ի­րա­վի­ճա­կին նա­յենք այս տե­սանկ­յու­նից, ա­պա ոչ ոք այն­քան չի վնա­սել Քուշ­նե­րի եւ Ո­ւիտ­կո­ֆի դի­վա­նա­գետ­նե­րի կեր­պա­րին, որ­քան ին­քը՝ Թ­րամ­փը։ Ընդ ո­րում, դրա­նով նաեւ հար­ված հասց­նե­լով իր իսկ դի­վա­նա­գի­տա­կան հե­ղի­նա­կութ­յա­նը:

­Սա, ի­հար­կե, չա­փա­զանց կա­րե­ւոր է Ռու­սաս­տա­նի հա­մար, ո­րով­հե­տեւ Մոսկ­վան հի­մա կանգ­նում է պար­զա­գույն հար­ցադր­ման ա­ռաջ. շա­րու­նա­կե՞լ Ո­ւիտ­կոֆ-­Քուշ­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ գոր­ծըն­թա­ցին, թե՞ ներ­կա­յիս ողջ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը հա­մա­րել կեղծ ըն­թացք եւ կենտ­րո­նա­նալ այլ քայ­լե­րի վրա: Ա­մեն դեպ­քում, Ի­րա­նի օ­րի­նա­կը միան­շա­նակ ցույց տվեց, որ Վա­շինգ­տո­նի հետ բա­նակ­ցութ­յու­ններ աս­վա­ծը կա­րող է կոնկ­րետ պա­հի հան­գեց­նել բո­լո­րո­վին այլ արդ­յուն­քի, ինչն ակն­կալ­վում էր: Ու հի­մա ար­դեն խնդի­րը ոչ թե Ո­ւիտ­կոֆն է, այլ շատ ա­վե­լի խոր­քա­յին` պե՞տք է Թ­րամ­փի թի­մի հետ բա­նակ­ցա­յին շփում­նե­րը շա­րու­նա­կել: «Վե­դե­մոս­տի»-ի մի­ջո­ցով հղված այդ մե­սի­ջը բա­վա­կա­նին թա­փան­ցիկ տեսք ու­ներ: Այն է` Թ­րամ­փը կա´մ պետք է աշ­խա­տի հիմ­նա­վո­րել, որ իր բա­նագ­նաց­նե­րը ի­րա­կա­նում են ներ­կա­յաց­նում իր իսկ մո­տե­ցում­նե­րը ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, այլ ոչ թե գոր­ծում է ի­րա­նա­կան տար­բե­րա­կի պես մի բան: Կա´մ Մոսկ­վան պար­զա­պես կա­րող է դա­դա­րեց­նել շփում­նե­րը Ո­ւիտ­կո­ֆի ու Քուշ­նե­րի հետ` նրանց հա­մա­րե­լով ոչ հա­մա­պա­տաս­խան կշիռ ու­նե­ցող ինչ-որ ա­մե­րիկ­յան չի­նով­նիկ­ներ:

ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ԳԼՈԲԱԼ ԼՈԳԻՍՏԻԿԱՆ

Ի­հար­կե, Պու­տի­նի հետ կա­պի դուրս գա­լով, Թ­րամ­փը փոր­ձեց ցույց տալ, թե Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում ըն­թաց­քից ո­րե­ւէ շե­ղում չկա: Զ­րույ­ցում, կրկնենք, հա­տուկ տեղ է զբա­ղեց­րել Ուկ­րաի­նա­յի թե­ման։ Ռու­սա­կան կող­մը շեշ­տել է ա­ռաջ­նագ­ծում փո­փոխ­վող ի­րա­վի­ճա­կը՝ նշե­լով ռու­սա­կան զոր­քե­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը որ­պես գոր­ծոն, ո­րը, Մոսկ­վա­յի կար­ծի­քով, պետք է մղի Ուկ­րաի­նա­յին քա­ղա­քա­կան փոխ­զիջ­ման։ Միեւ­նույն ժա­մա­նակ, ինչ­պես նշել է Կ­րեմ­լի մա­մու­լի քար­տու­ղար Դ­միտ­րի Պես­կո­վը, Վա­շինգ­տո­նը չի հայ­տա­րա­րել հրա­դա­դա­րի նոր պայ­ման­նե­րի մա­սին: Այ­սինքն, որ կող­մե­րի դիր­քո­րո­շում­նե­րը մեծ մա­սամբ ան­փո­փոխ են մնա­ցել, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է եւ այլն: Կարճ ա­սած, որ Մոսկ­վա­յի եւ Վա­շինգ­տո­նի միջեւ հա­ղոր­դակ­ցութ­յան ու­ղի­նե­րը շա­րու­նա­կում են գոր­ծել, ա­վե­լին, պա­հանջ­ված լի­նել: Թեեւ դա իր տրա­մա­բա­նութ­յունն ու­նի. կող­մե­րը, ի վեր­ջո, հաս­կա­նում են, որ այն­քան են մո­տե­ցել Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի սահ­մա­նագ­ծին, որ ա­ռանց նման հա­ղոր­դակց­ման, այդ գիծն անց­նե­լը չա­փա­զանց մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն կու­նե­նա: Այ­սինքն, որ նույ­նիսկ այս լար­ված դի­մա­կա­յութ­յան պայ­ման­նե­րում Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը նույ­նիսկ ստիպ­ված են փնտրել ընդ­հա­նուր լե­զու՝ ու­ղիղ երկ­խո­սութ­յու­նը դի­տար­կե­լով որ­պես մի­ջազ­գա­յին ճգնա­ժա­մե­րի կա­ռա­վար­ման կար­եւոր գոր­ծիք:

Ու սրա հետ միա­ժա­մա­նակ, այս օ­րե­րին ի հայտ է գա­լիս եւս մեկ ցու­ցիչ, ո­րը ո­րո­շա­կիո­րեն այլ տեսք է սկսում հա­ղոր­դել ան­գամ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մին: Խոս­քը հե­տեւ­յա­լի մա­սին է:

Այն, որ պա­տե­րազ­մը ծան­րա­գույն հար­ված էր հա­մաշ­խար­հա­յին ա­ռեւտ­րա­յին հիմ­նա­կան ու­ղի­նե­րի հա­մար, հայտ­նի փաստ է: Ա­վե­լի կոնկ­րետ, հա­մաշ­խար­հա­յին բիզ­նե­սի հա­մար դա հստակ ցու­ցիչ դար­ձավ. Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում պայթ­յու­նը միան­գա­մից հար­վա­ծում է Սո­ւե­զի ջրան­ցքի վրա հիմն­ված Ա­սիա-Եվ­րո­պա լո­գիս­տի­կա­յին, ո­րը հա­մաշ­խար­հա­յին ա­ռեւտ­րում ու­նի «ծանր­քա­շա­յի­նի» կար­գա­վի­ճակ: Ա­ռա­վել եւս, այն ի­րա­վի­ճա­կում, երբ օ­դում սկսում են գե­րիշ­խող դառ­նալ ոչ թե ա­վիա­ցիան եւ հրթիռ­նե­րը (ո­րոնք ա­մեն օր չէ, որ հնա­րա­վոր է օդ բարձ­րաց­նել), այլ ա­նօ­դա­չու­նե­րը: Այ­սինքն, ցան­կա­ցած մե­կը ցան­կա­ցած ա­փից կա­րող է հար­վա­ծել իր հա­մար ան­հա­ճո ցան­կա­ցած լո­ղա­մի­ջո­ցի, եւ դրա դեմ գո­նե այս պա­հին տե­սա­նե­լի լու­ծում չկա: Ընդ ո­րում, ան­կախ նրա­նից` այդ պա­հին պա­տե­րազմ կա՞, թե` ոչ:

Արդ­յուն­քում, Մեր­ձա­վոր Ար­եւել­քում պա­տե­րազ­մը սպառ­նում է բա­ռա­ցիո­րեն վե­րաձ­եւա­վո­րել հա­մաշ­խար­հա­յին լո­գիս­տի­կա­յի քար­տե­զը։ Ու այս քաո­սի մեջ հան­կարծ սկսեց ուր­վագծ­վել այն, որ Պու­տի­նի խա­ղադ­րույ­քը` հ­յու­սի­սա­յին ծո­վա­յին ու­ղին կա­րող է զերծ լի­նել ներ­կա եւ ա­պա­գա հիմ­նա­կան մար­տահ­րա­վեր­նե­րից: Ռու­սա­կան ու­ղին, ի թիվս մի շարք այլ ա­ռա­վե­լութ­յուն­նե­րի (հե­ռա­վո­րութ­յուն, ժա­մա­նակ, քիչ մաք­սա­յին գո­տի­ներ եւ այլն) անց­նում է Չի­նաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի, ԱՄՆ-ի ա­փե­րով եւ մեծ մա­սամբ` բաց ծո­վով (քար­տե­զում): Այ­սինքն, չի մտնում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի նեղ­լիկ ջրա­յին հատ­ված, որ­տեղ ա­մեն մի հու­սիթ կամ բեդ­վին կա­րող է մեր­ձափն­յա ա­նա­պա­տից ա­նօ­դա­չու ար­ձա­կել եւ «թռնել»:

Ու հի­մա, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ներ­կա քա­ո­սի ֆո­նին պարզ­վեց, որ մաս­նա­վո­րա­պես Հնդ­կաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը` եր­կու գի­գանտ­նե­րը, սկսել են շատ ա­վե­լի մեծ. «աչք դնե­լու» կար­գի ու­շադ­րութ­յամբ նա­յել Հե­ռա­վոր Ար­եւել­քին եւ Արկ­տի­կա­յին: Ընդ ո­րում, Մոսկ­վա­յին դի­տար­կե­լով ոչ միայն որ­պես գոր­ծըն­կեր, այլեւ որ­պես սառ­ցա­հատ­նե­րի կա­ռուց­ման ա­ռա­ջա­տար։

Ու այս­տեղ հաս­նում ենք մեկ հե­տաքր­քիր փաս­տի. բայց չէ՞ որ, ըստ տար­բեր աղբ­յուր­նե­րի, հյու­սի­սա­յին ու­ղին եւ Արկ­տի­կա­յում հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը նաեւ Ռու­սաս­տա­նի ու ԱՄՆ-ի քննար­կում­նե­րի եւ հնա­րա­վոր հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հիմ­նա­կան թե­մա­նե­րից մեկն էր: Ու պա­տա­հա­կա՞ն էր, որ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը հենց այդ քննար­կում­նե­րի պա­հին ե­կավ օ­րա­կարգ` դառ­նա­լով հյու­սի­սա­յին ու­ղու հա­մար ան­նա­խա­դեպ քա­րոզ­չա­կան մե­խա­նիզմ:

Ընդ ո­րում, ե­թե այս­տեղ կա ոչ պա­տա­հա­կա­նութ­յան գոր­ծո­նը, սա ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում Ի­րա­նին «գցել»: Ե­թե Թ­րամ­փը չկա­րո­ղա­նա հաղ­թել, եւ ա­մեն բան դրա մա­սին է հու­շում, ա­պա պա­տե­րազմն Ի­րա­նի բո­լոր խնդիր­նե­րի լու­ծու­մը կդառ­նա` նրան սար­քե­լով տա­րա­ծաշր­ջա­նի թիվ 1 տե­րութ­յու­նը: Ի­հար­կե, օ­րա­կար­գում կմնան նաեւ Ի­րա­նով` ցա­մա­քով անց­նող եր­թու­ղի­նե­րի հայտ­նի ծրագ­րե­րը, այն է` Չի­նաս­տա­նի շա­հը եւս կբա­վա­րար­վի: Պար­զա­պես այն մնա­ցած ապ­րանք­նե­րը, ո­րոնց հա­մար ծո­վա­յին ու­ղին ա­վե­լի հար­մար է, կա­րող են բրի­տա­նա­կան ծա­գում­նա­բա­նութ­յան Սո­ւե­զի ջրանց­քի հա­մա­կար­գից տե­ղա­փոխ­վել հյու­սի­սա­յին եր­թու­ղի: Ու այն, որ Բ­րի­տա­նիան այդ­պես էլ չմաս­նակ­ցեց Թ­րամ­փի այս պա­տե­րազ­մին, իր հեր­թին է շատ բան ակ­նար­կում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում