Միութենական պետությունը չի սահմանափակում անդամ պետության ինքնիշխանությունը, չկա նման որեւէ կետ. Այվազյան
ՆերքաղաքականԱրցախիհերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է լինի Միութենական պետության կազմում։ Նաը նդգծելէ, որտարածաշրջանի իրավիճակը շատ ծանր է, միջազգային մակարդակում ոչ մի փաստաթուղթ չի գործում, եւ մոտապագայում քաղաքական քարտեզը կարող է փոխվել։ Բալասանյանը նաե ընդգծել է Հայաստանի եւ Իրանի միջեւ լավ հարաբերությունների անհրաժեշտությունը եւ նշել, որ նոր միութենական համակարգը կարող է հիշեցնել Խորհրդային Միության ժամանակաշրջանը։ Այս հայտարարությունը լայն արձագանք է առաջացրել՝ ինչպես իշխանության, այնպես էլ մի շարք ընդդիմադիր գործիչների շրջանում։ Թեմայի շուրջ«Իրավունք»-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:
— Ի՞նչ կասեքՎիտալիԲալասանյանի հայտարարության վերաբերյալ իշխանության եւ որոշ ընդդիմադիր շրջանակների ջղագրգիռ արձագանքների մասին:
— Իշխանության առումով ամեն բան պարզ է, թե ինչու տվեցին նման արձագանք:Դա հերթական հակառուսական տրամադրություն հրահրելն էր: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, կասեմ, որ դա ուղղակի տգիտության հետեւանք է, քանի որ հարցն այն չէ, թե՝ մտնո՞ւմ ենք Միութենական կազմ կամ չենք մտնում, հարցն այն է, որՄիութենական պետությունը «գուբեռնիա» դառնալու հետ ոչ մի կապ չունի:Միութենական պետությունը, ինքնիշխան պետություններից ամբողջովին բաղկացած միություն է: Այնտեղ ոչ մի ինքնիշխանության սահմանափակումներ չկան: Եթե նայենքՄիութենական պետության փաստաթղթերն, ապա կտեսնենք, որ չկա որեւէ մի կետ, որով սահմանափակվում է անդամ պետության ինքնիշխանությունը:
Օրինակ` Եվրամիության փաստաթղթերում կան նման կետեր: Ավելին՝ ուղիղ կետ կա, որտեղ ասվում է, որ անդամ պետությունը մի շարք ոլորտներում որոշումներ կայացնելու իրավունքը զիջում է Եվրամիությանը: Իսկ այստեղ նման կետեր չկան:Հետեւաբար,այդպիսի ձեւակերպումները, ամբողջովին հորինված են: Այլ հարց է՝ այնտեղ սպասո՞ւմ են մեզ, թե՝ ոչ:
— Առնվազն վերջին հինգ տարին ակտիվորեն այս մասին խոսվում է, ի՞նչ նոր բան էր ասելՎիտալիԲալասանյանը, որ այսպիսի մեծ աղմուկ բարձրացավ:
—Դե պարզ է. իշխանությունը փչում է հերթական փուչիկը, որ իբր մեզ ցանկանում են ինքնիշխանությունից զրկել,Ռուսաստանը ուզում է մեր իշխանությունը խլել եւ այլ նմանատիպ զառանցանքներ: Իսկ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ էլ խոսում են չիմացությունից կամ ունեն այլ պատճառներ:Հիմնականում կարծում եմ՝ չիմացության արդյունք է:Պարզապես, նման կերպ խոսողները չեն կարդացել, թե իրենից ինչ է ներկայացնում Միութենական պետությունը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

