Անձի շուրջ համախմբվելու մոլուցքն է գերիշխում, այլ` ոչ նպատակի եւ գաղափարի. Իզաբելլա Աբգարյան

Հասարակություն

«Իրավունք»-ը  գրել  էր, որ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ, որը Երեւանի նախկին քաղաքապետ ՀայկՄարությանի թիմից էր, չի լինելու վերջինիս ստեղծած «Նոր ուժ» կուսակցության նախընտրական ցուցակում: Մինչդեռ, Աբգարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իմանալովՀայկ Մարությանի ժողովրդականությունը եւ տեսնելով ժողովրդի լայն շրջանակում նրա հանդեպ սերը` կարծում է՝ շանսեր կան խորհրդարան անցնելու:

Սակայն` որքան, չեմ կարող ասել, քանի որ դա ճշգրիտ հաշվարկ է պահանջում: Ինչպես նաեւ այս փուլում ինչ-որ բան ասելը վաղ է, որովհետեւ դեռեւս ոչ բոլոր ուժերն են հայտարարել իրենց մասնակցության մասին:Դեռ լիարժեք ցուցակները չեն հրապարակել, որպեսզի հանրության արձագանքը պարզ եւ հասկանալի լինի: Այսինքն, շատ բան պարզ կլինի ցուցակները հրապարակելուց հետո:

—Առաջիկա շաբաթվա ընթացքում «Ազգային առաջընթաց» կուսակցության համագումարն է լինելու, մասնակցելո՞ւ եք:

—Իհարկե, կգնամ, եթե ազատ լինեմ: Կսատարեմ, կօգնեմ ընկերներիս:

—Չե՞ք կարծում, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունները համախմբվեին եւ միասնական ճակատով մասնակցեին ընտրություններին, որպեսզի հետո չլիներ 2021-ի խորհրդարանական ընտրությունների պատկերը:

—Միանշանակ, իմ մոտեցումը հենց այդպիսին է եղել ի սկզբանե:Կարծում եմ՝ ԱԺ ընտրություններին պետք է մի քանի բլոկով գնային: Իսկ այն բլոկը, որը մասնակցել է հեղափոխությանը եւ ո՛չ նախկին է, ո՛չ ներկա է, եւ շատ լավ ներսից ճանաչում է նաեւ ՔՊ-ին, բայց գտնում է, որ այդ մարդիկ չպետք է մնան իշխանության, պետք է միավորվեին:Դա տեղի չունեցավ:

Կդժվարանամ դրա բացատրությունը տալ, սակայն որքանինքս եմ այս տարիների ընթացքում հասկացել, մեզ մոտ անձի շուրջհամախմբվելու մոլուցքն է գերիշխում, այլ ոչ նպատակի եւ գաղափարի:Մենք շատ ինդիվիդուալիստ ենք, ու մեզ դժվար է լինում զիջել, գնալ ընդհանուր գործի: Ասեմ ավելին` ես նույնիսկ իմ խմբերում միշտ տեսնում եմ, որ ուսանողներն առանձին ավելի լավ են աշխատում, քան եթե փոքր խմբերի են բաժանվում: Այսինքն, մենք այդ խնդիրն ունենք, ի տարբերություն որոշ ժողովուրդների, որոնք հենց խմբային են կարողանում գործել ու արդյունքի հասնել՝ մենք անձակենտրոն ենք:Միասին համագործակցելն ու նպատակին հասնելը մեզ մոտ բարդ գործընթաց է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում