ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ23 ԵԱ. ԱՅՍՕՐ ՊԱՅՔԱՐԸ ԿՍԿՍԵՆ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՆԵՐԸ
ՍպորտԱյսօր, մարտի 13-ին Սերբիայի Զրենյանին քաղաքում կմեկնարկի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։Այսօր Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ, նրանք են.
ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 55 կգ,
ԱՐՄԵՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ 63 կգ,
ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ 77 կգ,
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ 87 կգ,
ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 130 կգ։
Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մեդալների համար կպայքարեն նաև ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ 60 կգ, ՅՈՒՐԻԿ ՀՈՎԵՅԱՆԸ 67 կգ, ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 72 կգ, ՄԱՐՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 82 կգ և ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ 97 կգ։
Հաջող մրցելույթներ մեր ըմբիշներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

