«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Էդիտա Գզոյանի հարկադիր հեռացումը մտահոգիչ է․ հայ և օտարազգի ցեղասպանագետների բաց նամակը

Հայ և օտարազգի ցեղասպանագետները բաց նամակ են հղել՝ խոր մտահոգություն հայտնելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի՝ ճնշման և հարկադրանքի, այլ ոչ թե ազատ ընտրությամբ աշխատանքից ազատման դիմում գրելու համար։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄն փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։

«Դոկտոր Գզոյանը բարձրացրել է ՀՑԹԻ միջազգային ակադեմիական հեղինակությունը, նրա ղեկավարությամբ ինստիտուտը ընդլայնել է իր արխիվային հավաքածուները, կազմակերպել է կարևոր սիմպոզիումներ և կոնֆերանսներ, ինչպես նաև ստեղծել գիտական աշխատանքներ, որոնք զգալիորեն առաջ են մղել ցեղասպանագիտության ուսումնասիրություններն ամբողջ աշխարհում։ Նա անխոնջ պաշտպանն է եղել Հայոց ցեղասպանության, որն ամրապնդել է անցյալի անարդարությունների վերաբերյալ համաշխարհային ըմբռնումը և աջակցել պատմական ճշմարտության վերականգնման գործին։ Հատկապես մտահոգիչ է նրա հարկադիր հեռացման դրա ժամանակացույցը և համատեքստը»,- նշված է ցեղասպանագետների նամակում։

 

Նրանք ընդգծել են, որ Գզոյանն ԱՄՆ փոխնախագահ Վենսին ներկայացրել է ոչ միայն 1915 թվականի ցեղասպանությունը, այլև հետագայում Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած հայերի կոտորածները՝ ընդգծելով տարածաշրջանում հայերի դեմ բռնության պատմական շարունակականությունը։ Նա նաև փոխնախագահ Վենսին նվիրել էր Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ գիտական աշխատություններ, ինչը, ըստ մասնագետների, կարևոր համատեքստ է Հայաստանի պատմության և ժամանակակից մարտահրավերների հասկանալու համար։

 

«Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս ավելի լայն և խորապես մտահոգիչ օրինաչափություն՝ անկախ ակադեմիական ձայների լռեցում՝ քաղաքական հարմարության օգտին։ Կան բոլոր հիմքերը կարծելու, որ սա ավելի շատ վերաբերում է ոչ թե թանգարանի կառավարմանը, այլ ՀՑԹԻ-ի վերադասավորմանը՝ աշխատանքը համապատասխանեցնելով աշխարհաքաղաքական առաջնահերթություններին, մասնավորապես՝ ձգտելով խուսափել Ադրբեջանին առնչվող վայրագությունների անկեղծ քննարկումից՝ շարունակվող կարգավորման գործընթացի ֆոնին»,- նշված է նամակում։

 

Շեշտում են՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության և գիտական կենտրոն է, ժխտման և խեղաթյուրման դեմ պաշտպանություն։ Դա նշանակում է, որ ինստիտուտի ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից։ Ցեղասպանագետների կարծիքով՝ Գզոյանի հարկադիր հեռանալը սարսափելի ուղերձ է հղում ամենուրեք գտնվող գիտնականներին և պատմաբաններին, որ լուրջ հետազոտությունը և ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ։ Վստահ են, որ Գզոյանի հեռացումը լրջորեն կվտանգի ինստիտուտի ապագան և կխաթարի նրա հեղինակությունը միջազգային գիտական համայնքում:

 

«Նման որոշումը ոչ միայն կխաթարի ինստիտուտի ընթացիկ աշխատանքը, այլև մտահոգիչ ազդանշան կդառնա ցեղասպանագիտության բնագավառում առաջատար գիտնականների համար՝ նրանց հետ պահելով ՀՑԹԻ-ի հետ համագործակցությունից և թուլացնելով համաշխարհային ակադեմիական գործընկերությունները, որոնք կարևոր են նրա առաքելության համար»,- նշված է բաց նամակում։

 

Ցեղասպանագետները կոչ են անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ ինստիտուտի ղեկավարմանը միջամտությունից և թույլատրել Գզոյանին շարունակել իր աշխատանքը՝ առանց քաղաքական ճնշման։

Նամակը ստորագրել են շուրջ 3 տասնյակ հեղինակավոր ցեղասպանագետներ։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան