Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ
ԵղանակՀիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումներով՝ մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին հանրապետության առանձին շրջաններում, 15-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում մարտի 13-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան, 15-16-ը ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ը՝ անձրևի տեսքով։
Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.7°C (2020թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -17.5°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.4°C

