Հայաստանն ու Վրաստանը կկապեն էներգահամակարգը. ներգրավվել է 120 միլիոն եվրոյի վարկ

Տնտեսություն

Հայաստանը գերմանական Վերականգնման վարկերի բանկից 120 միլիոն եվրոյի վարկ կներգրավի՝ երկրի էներգահամակարգը Վրաստանի էներգահամակարգին միացնելու նպատակով: Կառավարությունը մարտի 12-ի նիստում ընդունել է համաձայնագրի ստորագրման մասին որոշումը։

ՀՀ պետական բյուջեում այս նպատակով նախատեսված է 45,6 միլիարդ դրամ (103,5 միլիոն եվրո), որից 43,5 միլիարդ դրամը (98,9 միլիոն եվրո) կկազմի վարկային միջոցները, իսկ 2,1 միլիարդը՝ (4,6 միլիոն դրամ) համաֆինանսավորումը: Կառավարությունը հավանություն տվեց նաև 15 միլիոն եվրոյի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ-ՀՆԳ» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը նախատեսում է հայկական և վրացական էներգահամակարգերի միացումը 500/400/220 կՎ լարման հաստատուն հոսանքի փոխակերպման բարձրավոլտ կայանի միջոցով, որը կկառուցվի Այրում բնակավայրում՝ Վրաստանի սահմանին: Դրա վերջնական հզորությունը կկազմի 1050 ՄՎտ: Վրաստանի կողմից միացումը կիրականացվի «Մառնեուլի» ենթակայանից՝ 500 կՎ լարման օդային էլեկտրահաղորդման գծով, իսկ Հայաստանի կողմից՝ Դդմաշենի ենթակայանից՝ 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծով:

Առաջին փուլում Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի մինչև 350 ՄՎտ-ի, իսկ հետագայում՝ մինչև 1050 ՄՎտ-ի՝ կախված տարածաշրջանային շուկայում պահանջարկից: Ծրագրի շրջանակներում կնքվել է նաև խորհրդատվական պայմանագիր Fichtner GmbH & Co.KG ընկերության հետ: Անցկացվում է մրցույթ՝ Դդմաշենի ենթակայանի, էլեկտրահաղորդման գծերի և հաստատուն հոսանքի փոխակերպման կայանի կառուցման գլխավոր կապալառուների ընտրության համար: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Andritz Hydro GmbH և China National Electric Engineering ընկերությունները:

Տեխնիկական առաջարկությունների գնահատումից հետո սահմանված կարգով կբացվեն ֆինանսական հայտերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր Վրաստանի և Իրանի հետ արդեն իսկ գործող կապերին զուգահեռ Հայաստանի էներգահամակարգը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին միացնելու նպատակահարմարության մասին: Նա հավելել էր, որ էներգետիկ նախագծեր նախատեսված են նաև TRIPP նախաձեռնության շրջանակներում, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում