Երևանը հրաժարվել է արցախցիների համար ռուսական հումանիտար օգնությունից. Զախարովա

Ներքաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն մարտի 12-ին հայտնել է, որ Հայաստանը հրաժարվել է արցախցի փախստականների համար նախատեսված ռուսական հումանիտար օգնության հերթական խմբաքանակի առաքումից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասնելով, որ աջակցությունն իրականացվում էր «Ռուսական հումանիտար առաքելություն», «Եվրասիա» ԻՈԱԿ-ի և «Ռոսսոտրուդնիչեստվո» կառույցների միջոցով: ՀՀ կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս հայտարարությունները: Զախարովայի խոսքով՝ ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականի հունիս-հուլիսին՝ ի պատասխան հայաստանյան հասարակական կազմակերպությունների դիմումի, և այդ ընթացքում օգնություն է ստացել շուրջ 7000 ընտանիք։ Փոխանցվել է շուրջ 140 տոննա բեռ՝ պարեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց մի մասը ձեռք է բերվել հենց Հայաստանում՝ տեղական արտադրությանն աջակցելու նպատակով: ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ պաշտոնական Երևանը մերժումը հիմնավորել է նախընտրական օրենսդրության նորմերով, որոնք սահմանափակում են նվիրատվություններն ու բարեգործական օգնությունը ընտրարշավի փուլում:

Զախարովան շեշտել է, որ հայկական կողմը չի հստակեցրել, թե կոնկրետ որ իրավական ակտերն են խոչընդոտում գործընթացին։ Ըստ նրա՝ Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների հետ կապված կառույցներին արգելում է բացառապես քարոզչությունը, սակայն ոչ հումանիտար աջակցության տրամադրումը։ Զախարովան ընդգծել է, որ օգնություն ստանալու համար քաղաքացիների դիմումների թիվը շարունակում էր աճել ընդհուպ մինչև հայաստանյան կողմից այդ մերժումը, և Երևանին ուղղված հարցմանը պատասխան չի ստացվել: Նա նման քայլը կապել է ընտրությունների նախաշեմին հայաստանյան իշխանությունների՝ Ռուսաստանի վերաբերյալ հիշատակումները վերացնելու ցանկության հետ:

Օգոստոսի սկզբից «Ռուսական մարդասիրական առաքելություն» և «Եվրասիա» կազմակերպություններն իրականացնում են Հայաստանում բնակվող արցախցիներին  մարդասիրական օգնության խմբաքանակ տրամադրելու ծրագիր: «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում արցախցիները ստանում էին սնունդ և անձնական հիգիենայի պարագաներ:


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում