Վաշինգտոնը չգիտի, թե ինչպես դուրս գալ Իրանի հետ պատերազմից. ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական
ՄիջազգայինԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական (Բայդենի ժամանակ) Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը փակուղի է մտել Իրանի դեմ պատերազմում և չի հասկանում, թե ինչպես դուրս գալ դրանից։
Նրա խոսքով՝ Սպիտակ տունը դեռևս չի կարողանում հստակ բացատրել այս պատերազմի վերջնական նպատակը.
«Մենք բազմաթիվ հակասական պատասխաններ ենք ստացել այն մասին, թե որոնք են մեր նպատակները այս հակամարտությունում... պատերազմի սկսվելուց շատ օրեր անց մենք դեռևս չենք կարողանում պատասխանել այդ հարցին, քանի որ Թրամփի վարչակազմը պարզություն չունի»։
Սալիվանը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը, կարծես, պատրաստ չէ Թեհրանի արձագանքին, այդ թվում՝ Հորմուզի նեղուցով ճնշմանը. նրա գնահատմամբ՝ վարչակազմը, կարծես, «շփոթված» է և չունի հետագա գործողությունների ծրագիր։
Նա իրավիճակը ձևակերպել է հետևյալ կերպ.
«Մենք մեզ անկյուն ենք մտցրել։ Մենք մտել ենք այս հակամարտության մեջ՝ առանց սահմանելու, թե ինչպիսին է հաջողությունը, և հիմա չգիտենք, թե ինչպես դուրս գալ»։

