Մխիթարյանի ապագան «Ինտերում» դեռ որոշված չէ. Մատեո Մորետոն
ՍպորտՀայտնի մարզական լրագրող և ինսայդեր Մատեո Մորետոն ուշագրավ տեղեկություններ է հայտնել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ:
«Մխիթարյանը դեռ վստահ չէ, որ հաջորդ տարի կմնա «Ինտերում»: Վերջնական որոշում դեռ կայացված չէ, կողմերն այն լրջորեն կքննարկեն մրցաշրջանի վերջում: Սակայն այս պահի դրությամբ դա ավելի շատ կապված է նրա հետ, թե ինչ է ցանկանում անել անձամբ Մխիթարյանը, որը նույնիսկ դիտարկում է խաղակոշիկները մեխից կախելու հավանականությունը: Ուշադրությո՛ւն, Մխիթարյանի ապագան «Ինտերում» դեռ որոշված չէ, և կողմերը կքննարկեն այն մրցաշրջանի ավարտին»,– Մորետոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը:

