«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Forbes-ը ներկայացրել է 2026-ին աշխարհի ամենահարուստ հայերի ցանկը

Հասարակություն

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների 2026թ. ցուցակը, որոնց մեջ նաև ամենահարուստ հայերը: Միլիարդատերերի 2026թ.-ի ցուցակում կրկին հայտնվել է 9 հայ միլիարդատեր: 

 

b24-ի համաձայն, Forbes 2026թ.-ի ցուցակի համաձայն աշխարհի ամենահարուստ հայը Ռուսաստանաբնակ 54-ամյա Ալբերտ Ավդոլյանն է, որի կարողությունը վերջին տարում աճել է 2.1 մլրդ դոլարով և կազմել 7.1 մլրդ դոլար։ Նշենք, որ 2.1 մլրդ դոլար աճ գրանցվել էր նաև անցյալ տարի։ Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր և էներգակիրների ու հանքարդյունաբերության ոլորտներում գործունեություն ծավալող Ավդոլյանը ցուցակի 557-րդ հորիզոնականում է։

 

Արգենտինահայ 93-ամյա Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 891-րդ հորիզոնականում է, 2025թ. համեմատ նրա կարողությունն աճել է 1.4 մլրդ դոլարով և կազմել 4.8 մլրդ դոլար։

 

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր 60-ամյա Սամվել Կարապետյանը 2026թ․-ի ցուցակի 1,044-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 4.1 մլրդ դոլար: 2025թ. համեմատ արձանագրվել է աճ 0.9 մլրդ դոլարով։

 

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր 58-ամյա Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը 3.1 մլրդ դոլար է։ 2025թ.-ի համեմատ այն նվազել է 0.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 1,376-րդ հորիզոնականը։

 

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ 52-ամյա Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2.6 մլրդ դոլար է։ 2025թ. համեմատ արձանագրվել է աճ 0.5 մլրդ դոլարով։ Նա ցուցակի 1,611-րդ հորիզոնականում է։

 

45-ամյա Քիմ Քարդաշյանի կարողությունն աճել է 0.2 մլրդ դոլարով և կազմել 1.9 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2,177-րդ հորիզոնականում է։

 

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.9 մլրդ դոլար է, նա ցուցակի 2,177-րդ հորիզոնականում է։ 2025թ. համեմատ 63-ամյա Աֆեյանի կարողությունն աճել է 0.7 մլրդ դոլարով։

 

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր 51-ամյա Արտյոմ Խաչատրյանի կարողությունն աճել է 0.2 մլրդ դոլարով և գնահատվել 1.8 մլրդ դոլար՝ 2,274-րդ հորիզոնական։

 

57-ամյա Ռուբեն Վարդանյանի (և ընտանիքի) կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով և կազմել 1.3 մլրդ դոլար, նա ցուցակի 2,858-րդ հորիզոնականում է։

 

Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է, որը 45 տարեկան է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը՝ 93 տարեկան։

 

Աղբյուրը՝ b24

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան