«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել». Պետական միջոցներով iPhone է գնել Լոռու մարզպետարանը. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Լոռու մարզպետի աշխատակազմը 2025 թվականի մայիսի 29-ին պետական միջոցներով ձեռք է բերել թանկարժեք բջջային հեռախոս՝ 467,900 դրամ արժողությամբ։ Խոսքը վերաբերում է Apple iPhone 16 Pro (128GB, Desert Titanium) մոդելին, որը գնվել է մեկ հատով։

 

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գնումը կատարվել է «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ից, և դրա վերաբերյալ առկա է համապատասխան հաշիվ-ապրանքագիրը։ Սակայն ուշագրավ է, որ պաշտոնական փաստաթղթերում չի նշվում, թե կոնկրետ ում համար է ձեռք բերվել այդ հեռախոսը և պետության որ կարիքներից դրդված է մարզպետարանը աղքատության մեջ գտնվող այդ մարզում նման շռայլություն թույլ տվել։

 

Եվ բնական հարց է առաջանում՝ պետական միջոցներով գնված գրեթե կես միլիոն դրամ արժողությամբ հեռախոսը ո՞ւմ համար է նախատեսված եղել։ Փաստաթղթերում շահառու անձի կամ ստորաբաժանման բացակայությունը հարցեր է առաջացնում նաև թափանցիկության տեսանկյունից։ Պետական կառույցներում տեխնիկայի նման գնումների դեպքում պետք է նշվի օգտագործման նպատակը կամ այն պաշտոնյան, ում համար նախատեսված է սարքը։ Այս դեպքում, սակայն, այդ տեղեկությունը բացակայում է։

 

Միաժամանակ պետք է նշել, որ iPhone 16 Pro մոդելը թողարկվել է 2024 թվականին և համարվում է Apple-ի նոր սերնդի սմարթֆոններից մեկը։ Հետևաբար խոսքը վերաբերում է համեմատաբար թանկ և նոր տեխնիկայի։

 

Գործարքի մյուս ուշագրավ կողմը մատակարար ընկերությունն է։ Հեռախոսը գնվել է «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ից, որը Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու ընկերություններից մեկն է։ Այն պատկանում է գործարար Արթուր Պետրոսյանին, որը նախկինում եղել է Երևանի ավագանու «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ»։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան