Վարդան Ղուկասյանն ունի հարյուր հազարավոր համակիրներ, և այդ ձայնը լռեցնել հնարավոր չէ՝ ոչ պատերով, ոչ ճաղերով. ԴՕԿ կուսակցության շտաբի պետը հայտարարությամբ է հանդես եկել
Հարգելի կուսակցականներ, համակիրներ և աջակիցներ։
Անհրաժեշտ է ձեր գերակտիվ աջակցությունը մեկնաբանությունների բաժնում՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում հավաքելու համար հարյուր հազարավոր մեկնաբանություններ։
ԴՕԿ կուսակցություն
ԴՕԿ կուսակցության շտաբի պետ,
Վարդան Ղուկասյանի փաստաբան
Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը
Արդեն ավելի քան մեկ տարի ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը անօրինական կերպով պահվում է ԱՄՆ-ում՝ Լաս Վեգասի «Հենդերսոն» բանտում՝ վարչական կալանքի անվան տակ։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է․ սա այլևս կալանք չէ։ Սա պատիժ է՝ կիրառված առանց դատավճռի, առանց արդար դատաքննության և առանց որևէ իրավական հիմնավորման։
Երբ մարդուն մեկ տարուց ավելի պահում են ազատազրկման մեջ վարչական ընթացակարգի անվան տակ, դա այլևս իրավական գործընթաց չէ․ դա քաղաքական կամայականություն է։ Երբ մարդուն մեկուսացնում են՝ ներգաղթի օրենքների խախտման պատճառաբանությամբ, բայց մեկ տարուց ավելի պահում են անազատության մեջ՝ զրկելով նրան իր քաղաքական գործունեությունից, դա արդեն միայն իրավունքի խնդիր չէ․ դա մարդու արժանապատվության դեմ ուղղված ճնշում է։
Հայաստանի Հանրապետությունում համապետական ընտրություններին մնացել է ընդամենը երկուսուկես ամիս։ Այդ պայմաններում հարյուր հազարավոր քաղաքացիների աջակցությունը վայելող քաղաքական առաջնորդին պահել բանտում նշանակում է հարված հասցնել քաղաքական հավասար մրցակցությանը և ստվեր նետել ընտրական գործընթացի արդարության վրա։
Իրավունքը չի կարող փոխարինվել ուժով։
Բանտը չի կարող փոխարինել քաղաքական մրցակցությանը։
Իսկ լռությունը երբեք չի կարող արդարացնել անարդարությունը։
Որպես Վարդան Ղուկասյանի փաստաբան և ԴՕԿ կուսակցության շտաբի պետ հայտարարում եմ՝ ստեղծված իրավիճակը իրավական պետության գաղափարի բացահայտ նվաստացում է։
Վարդան Ղուկասյանն ունի հարյուր հազարավոր համակիրներ, և այդ ձայնը լռեցնել հնարավոր չէ՝ ոչ պատերով, ոչ ճաղերով։
Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին սույն հայտարարության տակ գրել մեկ պարզ պահանջ․
«Անհապաղ վերացնել Վարդան Ղուկասյանի կալանքը»։

