Իրանի հոգևոր առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ից բռնագանձել հակամարտության հետևանքով պատճառված վնասները
ՄիջազգայինԻրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին պետական հեռուստատեսության եթերում հանդես է եկել իր առաջին ուղերձով՝ պահանջելով ԱՄՆ-ից փոխհատուցել Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասը:
«Կարևոր է ընդգծել, որ մենք ամեն դեպքում թշնամուց փոխհատուցում կպահանջենք», - ասել է նա: Խամենեիի խոսքով՝ եթե Վաշինգտոնը հրաժարվի, Թեհրանն իրեն իրավունք է վերապահում բռնագրավել ամերիկյան գույքը: Եթե դա ևս անհնար լինի, Իսլամական Հանրապետությունը պատասխան հարվածներ կհասցնի ԱՄՆ-ին՝ պատճառելով նմանատիպ վնաս, շեշտել է նա:
Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը նաև զգուշացրել է, որ Իրանը կշարունակի հարձակումները հարևան երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանների վրա: Նա ընդգծել է, որ թեև Իրանը հավատում է հարևանների հետ բարեկամությանը և խաղաղությանը, սակայն պնդում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները պետք է փակվեն: Նրա ելույթը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սկսվել են լուրեր շրջանառվել, որ Խամենեին վիրավոր է, և երբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտին: Խոսքը Թեհրանից 32 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Taleghan 2 համալիրի մասին է: Փորձագետների գնահատմամբ՝ այն հավանաբար խոցվել է ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից GBU-57 հակաբունկերային ռումբերով:

