Համբերեք` վռազողը տղա չի բերում. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԵկեղեցու դեմ արշավի դադարը լուրջ անհանգստություններ է առաջացրել հատկապես այն ՔՊ-ականների շրջանում, ովքեր զօրուգիշեր Նիկոլից ավելի նիկոլավարի էին վարկաբեկում եկեղեցին: Օրեր առաջ, ըստ ՔՊ աղբյուների, վերջիններս դժգոհել են, թե չեն կարողանում եկեղեցիներ մտնել, որ շարքային քաղաքացիները նրանց մեղադրում են Կաթողիկոսին դեմ դուրս գալու համար, որ այսկերպ շարունակելն անհնար է: Նրանց ի պատասխան, ասում են՝ շեֆի արձագանքը շատ ավելի լուրջ մտածելու տեղիք է տվել: «Համբերեք` վռազողը տղա չի բերում»,- կարճ ասել է Նիկոլ Փաշինյանը:

