Իշխանության ամենամեծ քաղաքական ռեսուրսը ընդդիմության պառակտվածությունն է. Եղոյան

Ներքաղաքական

Թե ինչ դիրքորոշում ունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Հայոց Հայրենիք» կուսակցությունը եւ արդյոք կմասնակցեն, «Իրավունք»-ը պարզել է կուսակցության նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԻ հետ զրույցում: 

Արդեն սկսվել է կուսակցությունների ակտիվ նախապատրաստվածությունը գալիք ընտրություններին:  Ձեր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի՝ մասնակցության վերաբերյալ:

— Այո, այս փուլում Հայաստանում արդեն նկատելի է, որ մի շարք քաղաքական ուժեր ակտիվորեն նախապատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Մեր կուսակցությունը նույնպես շատ ուշադիր հետեւում է քաղաքական գործընթացներին եւ գնահատում երկրի առջեւ ծառացած մարտահրավերները:

Մենք համոզված ենք, որ ընտրությունները պետք է լինեն ոչ միայն իշխանության ձեւավորման մեխանիզմ, այլ նաեւ պետության զարգացման ռազմավարական ուղղության ընտրություն։ Այդ պատճառով մեր կուսակցության ներսում այժմ ընթանում են ակտիվ քննարկումներ՝ ծրագրային առաջնահերթությունների, թիմի ձեւավորման եւ ընտրություններին մասնակցության ձեւաչափի շուրջ։

Այս պահին մենք միտումնավոր չենք հայտարարում վերջնական դիրքորոշում։ Մարտի 21-ին կայանալու է մեր կուսակցության հերթական համագումարը, եւ հենց այդ հարթակում է կայացվելու քաղաքական որոշումը։ Մենք կարեւոր որոշումները չենք ընդունում հապճեպ հայտարարություններով կամ փակ սենյակներում։ Դրանք պետք է քննարկվեն, գնահատվեն եւ ձեւակերպվեն կուսակցության բարձրագույն մարմնի՝ համագումարի կողմից։

Համագումարից հետո մենք հստակ կհայտնենք մեր դիրքորոշումը՝ մասնակցելո՞ւ ենք խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ եթե մասնակցենք ընտրություններին, ապա դա կլինի հստակ ծրագրով, ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգով եւ պետության շահն առաջնային համարող քաղաքական թիմով։ Մենք չենք դիտարկում ընտրությունները որպես պարզապես մանդատներ ձեռք բերելու գործընթաց. մեզ համար կարեւոր է ներկայացնել այնպիսի քաղաքական այլընտրանք, որը կարող է ապահովել Հայաստանի պետականության ամրապնդումը, անվտանգությունը եւ երկարաժամկետ զարգացումը։ Մոտ ժամանակներում կուսակցությունը կկայացնի իր վերջնական որոշումը եւ այն կներկայացնի հանրությանը։

Արդյո՞ք հնարավոր է նման պառակտված ընդդիմադիր դաշտով հաղթել ներկայիս իշխող ուժին:

— Եթե խոսենք ազնիվ՝ ոչ, հնարավոր չէ։ Սա քաղաքական մաթեմատիկա է։ Երբ ընդդիմադիր դաշտը բաժանվում է բազմաթիվ փոքր բեւեռների, իշխանությունը հաղթում է՝ նույնիսկ այն դեպքում, երբ հասարակության մեծ հատվածը դժգոհ է նրանից։ Այսօր իշխանության ամենամեծ քաղաքական ռեսուրսը ոչ թե իր ուժն է, այլ ընդդիմության պառակտվածությունը եւ անձնական ամբիցիաները։ Եթե ընդդիմադիր ուժերը շարունակում են մրցել միմյանց հետ՝ իշխանությանը փոխելու փոխարեն, նրանք փաստացի երկարացնում են այդ իշխանության քաղաքական կյանքը։

Չե՞ք կարծում, որ ընդդիմությունը պետք է միավորվի՝ արդյունք ունենալու համար:

Միավորումն ինքնին կախարդական լուծում չէ։ Հայաստանում արդեն շատ անգամներ տեսել ենք ձեւական «միավորումներ», որոնք ավարտվել են առաջին իսկ լուրջ փորձությունից հետո։ Միավորումը պետք է լինի ոչ թե ցուցադրական, այլ արժեքների, ծրագրի եւ հստակ քաղաքական ռազմավարության շուրջ։ Եթե այդ հիմքերը չկան, ապա ցանկացած միավորում դառնում է հերթական քաղաքական շոու։ Բայց եթե քաղաքական ուժերն ունենան հասունություն՝ հասկանալու, որ խոսքը ոչ թե իրենց կուսակցական տոկոսների, այլ Հայաստանի ապագայի մասին է, ապա իրական համագործակցությունն ու համախմբումը կարող են դառնալ նաեւ իշխանափոխության իրական գործոն։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում