ԵՄ-ի հետ ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով. Փաշինյան

Ներքաղաքական

Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել այստեղ՝ ժողովրդավարության տանը, մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարության տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում, համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը, դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Այս մասին Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք Եվրոպական Միության և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը, և այսօրվա իմ ելույթում ես նաև հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացան նախորդ 2.5 տարվա ընթացքում այն թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկել։ Ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց և ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության Եվրոպական Միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններում, դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»։

Անդրադառնալով Հայաստանի ու Եվրոպական Միության ընդունած ռազմավարական նոր օրակարգին՝ նա նշեց, որ այն մեր հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի։ «Ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով, այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջով, Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, որոնց դերը դժվար է գերագնահատել։ Ընդհանուր առմամբ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, տեղի է ունեցել և գործադիր իշխանության և օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակությունների մակարդակում»,-ասաց նա՝ հրավիրելով Մեցոլային Երևանում մայիսի սկզբին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում