Փաշինյանը գործում է «ընտրություններից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով

Ներքաղաքական

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի («ՌԻԱ Նովոստի»)

Իշխանությունների գրեթե բոլոր գործողություններն ու քայլերը գործնականում նպատակաուղղված ու հաշվարկված են մինչև հունիսի 7-ը՝ մինչև երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը։ Նման կարծիք հայտնեց “NovostiNk.net”-ին «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Արվում է ամեն ինչ մարդկանց չնյարդայնացելու և չչարացնելու, տրամադրության անկմանը չնպաստելու համար, սակայն միայն մինչև հունիսի 7-ը: Ընտրություններից հետո թեկուզ ջրհեղեղ. գործում է հենց այս տրամաբանությունը: Նմանատիպ կերպով ընտրություններից հետո իր իսկական դեմքը ցույց կտա նաև «խաղաղասեր Ադրբեջանը»։ Օրինակ՝ պահանջելով Հայաստանից նոր գին խաղաղության դիմաց»,- կանխատեսում է նա։

Իրականում պետության ռազմավարական ոլորտներում, քաղաքական գործչի կարծիքով, տիրապետում է կառավարման ճգնաժամը, և չկան խնդիրների լուծման հստակ ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Ի պատասխան գոյություն ունեցող և առաջացող մարտահրավերների՝ ներկայիս իշխանությունը բացառապես գտնում է իրավիճակային լուծումներ՝ ամբողջ 7 տարի ունակ չլինելով ձևավորելու լիարժեք մթնոլորտ և պետական կառավարման համակարգեր։

Նշելով, որ փողոցներում ամեն օր կրակոցներ են հնչում, որոնք հաճախ սպանություններով են ավարտվում, քրեական տարրերը արյուն թափելով են հարցերը լուծում, Նորիկյանը նկատում է, որ այս ամենի պատասխանատու ոստիկանությունը, ի պատասխան, արդեն որերորդ տարին է՝ շարունակում է ճառել միայն սեփական բարեփոխման անհրաժեշտության մասին։

«Կարող եմ ասել, որ այս ամենի ֆոնին Փաշինյանը պարզապես չպետք է նորից հայտնվի իշխանության ղեկին, նա պետք է հեռանա այնպես, ինչպես որ եկել էր՝ փողոցով: Ես շարունակում եմ պնդել, որ հենց փողոցն է շարունակում մնալ այն լեգիտիմ զինանոցը, որն ազդեցություն ունի Հայաստանում քաղաքական գործընթացների վրա»,- ամփոփեց Նորիկյանը։

Ալեքսանդր Հարությունով

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում