Ներքաղաքական դաշտում ներդրված նոր «Տրոյական կով»-ն Արեւմուտքից

Ներքաղաքական

Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հայտն­վում են կեր­պար­ներ, ո­րոնք փոր­ձում են ներ­կա­յա­նալ որ­պես «ան­կա­խութ­յան պաշտ­պան», «ազ­գա­յին շա­հի միակ կրող» կամ «Հա­յաս­տա­նի թեկ­նա­ծու»։ Սա­կայն երբ սկսում ես ման­րա­մասն ու­սում­նա­սի­րել նրանց կեն­սագ­րութ­յու­նը, հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը եւ քա­ղա­քա­կան վար­քա­գի­ծը, պարզ­վում է՝ այդ «ազ­գա­յին դի­մա­կի» տակ հա­ճախ թաքն­ված է շատ ա­վե­լի պարզ ու հաս­կա­նա­լի քա­ղա­քա­կան նա­խա­գիծ։

­Վեր­ջին օ­րե­րին հենց այդ­պի­սի մի պատ­կեր է ձե­ւա­վոր­վում Ար­ման Թա­թո­յա­նի շուրջ, ով իր” Միաս­նութ­յան թե­ւեր» նա­խա­ձեռ­նութ­յամբ փոր­ձում է մտնել քա­ղա­քա­կան դաշտ՝ միա­ժա­մա­նակ ներ­կա­յաց­նե­լով ի­րեն որ­պես” Հա­յաս­տա­նի թեկ­նա­ծու»։ Սա­կայն նրա հայ­տա­րա­րութ­յուն­ներն ու անց­յալն ա­վե­լի շատ հի­շեց­նում են ոչ թե ինք­նու­րույն ազ­գա­յին քա­ղա­քա­կան գործ­չի, այլ ար­տա­քին կենտ­րոն­նե­րի հետ կապ­ված հեր­թա­կան քա­ղա­քա­կան «պրո­յեկ­տի»:

­Մար­տի 4-ի ա­սու­լի­սում Թա­թո­յա­նը հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գը պետք է կա­ռուց­վի Միաց­յալ Նա­հանգ­նե­րի եւ Ֆ­րան­սիա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան վրա։ Ն­րա խոս­քով՝ հենց այդ ուղ­ղութ­յունն է կա­րող ա­պա­հո­վել հայ­կա­կան բա­նա­կի ժա­մա­նա­կա­կից շար­ժու­նա­կութ­յունն ու բարձր տեխ­նո­լո­գիա­կան սպա­ռա­զի­նութ­յու­նը։

Ա­ռա­ջին հա­յաց­քից սա կա­րող է թվալ հեր­թա­կան դի­վա­նա­գի­տա­կան ձե­ւա­կեր­պում։ Սա­կայն ի­րա­կա­նում այն բա­ցա­հայ­տում է ա­վե­լի խոր­քա­յին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում՝ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գը կա­պել ա­րեւմտ­յան ռազ­մա­քա­ղա­քա­կան բլո­կի հետ, ին­չի մա­սին շատ ա­վե­լի վաղ գրում էր «Ի­րա­վունք»-ը:

Այս­տեղ ա­ռա­ջա­նում է բնա­կան հարց․ ե­թե քա­ղա­քա­կան գոր­ծի­չը բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է, որ իր անվ­տան­գութ­յան ռազ­մա­վա­րութ­յու­նը կա­ռուց­վե­լու է ար­տա­քին ու­ժե­րի վրա հեն­վե­լով, ա­պա ինչ­պե՞ս է նա միա­ժա­մա­նակ ներ­կա­յա­նում որ­պես” Հա­յաս­տա­նի թեկ­նա­ծու»։ Գու­ցե ա­վե­լի ան­կեղծ կլի­ներ ուղ­ղա­կի ա­սել՝ նա ՆԱՏՕ-ի թեկ­նա­ծո՞ւն է հայ­կա­կան քա­ղա­քա­կան դաշ­տում։

Ա­վե­լին՝ Թա­թո­յա­նի ա­ռա­ջար­կած բա­նա­ձե­ւը նոր չէ։ Նույն գա­ղա­փա­րա­կան գի­ծը տա­րի­ներ շա­րու­նակ ա­ռաջ է մղել նաեւ գոր­ծող իշ­խա­նութ­յու­նը՝ Նի­կոլ Փա­շին­յա­նի գլխա­վո­րութ­յամբ։ Ս­տաց­վում է բա­վա­կան տա­րօ­րի­նակ ի­րա­վի­ճակ․ իշ­խա­նութ­յա­նը քննա­դա­տող քա­ղա­քա­կան գոր­ծիչն ի­րա­կա­նում ա­ռա­ջար­կում է նույն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղ­ղութ­յու­նը՝ պար­զա­պես այլ փա­թե­թա­վոր­մամբ։

Այս ա­մե­նի ֆո­նին քա­ղա­քա­կան դաշ­տում ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճախ է շրջա­նառ­վում «տրո­յա­կան ձիու» վար­կա­ծը։ Ընդ­դի­մա­դիր շրջա­նակ­նե­րում հնչում է մի պարզ միտք՝ իշ­խա­նութ­յու­նից դժգոհ ընտ­րող­նե­րին ուղ­ղոր­դե­լու հա­մար ստեղծ­վում են նոր «այ­լընտ­րանք­ներ», ո­րոնք ի­րա­կա­նում նույն քա­ղա­քա­կան ուղ­ղութ­յան տար­բե­րակ­ներն են։ Այլ կերպ ա­սած՝ իշ­խա­նութ­յու­նը քննա­դատ­վում է ոչ թե իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սի հա­մար, այլ միայն դրա ի­րա­կա­նաց­ման ձե­ւի հա­մար։

­Սա­կայն ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցը ոչ թե Թա­թո­յա­նի հայ­տա­րա­րութ­յուն­ներն են, այլ նրա քա­ղա­քա­կան կեն­սագ­րութ­յու­նը։ Թա­թո­յա­նը Հա­յաս­տա­նի Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պանն էր այն տա­րի­նե­րին, երբ երկ­րում տե­ղի էին ու­նե­նում ա­մե­նա­սուր քա­ղա­քա­կան բա­խում­նե­րը, երբ բան­տե­րում հայտն­վում էին ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­ներ, լրագ­րող­ներ եւ տար­բեր քա­ղա­քա­կան ակ­տի­վիստ­ներ։ Սա­կայն հենց այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հա­սա­րա­կութ­յու­նը գրե­թե եր­բեք չտե­սավ այն­պի­սի կոշտ դիր­քո­րո­շում, ո­րը կտրուկ կհա­կա­սեր դեռ նոր իշ­խա­նութ­յան ե­կած Նի­կոլ Փա­շին­յա­նի քա­ղա­քա­կան գծին՝ ոչ վաղ անց­յա­լում՝ 2018-19 թթ.:

Ու այ­սօր նույն մար­դը փոր­ձում է ներ­կա­յա­նալ որ­պես իշ­խա­նութ­յան ա­մե­նա­խիստ քննա­դատ­նե­րից մե­կը։ Բայց քա­ղա­քա­կան հի­շո­ղութ­յու­նը այն­քան էլ կարճ չէ։

­Վեր­ջերս էլ Թա­թո­յա­նը հայ­տա­րա­րեց, որ նրանք, ով­քեր Հա­յաս­տա­նի ա­պա­գան տես­նում են ո­րե­ւէ միու­թե­նա­կան ձե­ւա­չա­փում, կա՛մ Նի­կո­լի գոր­ծա­կալ­ներ են, կա՛մ ան­հայ­րե­նիք­ներ։

Այս հայ­տա­րա­րութ­յու­նը ուղ­ղա­կիո­րեն հա­կադր­վեց Ար­ցա­խի անվ­տան­գութ­յան խորհր­դի նախ­կին քար­տու­ղար, գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սան­յա­նի դիր­քո­րոշ­մա­նը, ո­րը խո­սում էր տա­րա­ծաշր­ջա­նա­յին նոր աշ­խար­հա­կար­գի հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րի մա­սին։

Ն­ման պի­տա­կա­վո­րու­մը ա­վե­լի շատ հա­սա­րա­կութ­յան բա­ժա­նում է, քան քա­ղա­քա­կան քննար­կում։ Իսկ երբ քա­ղա­քա­կան գոր­ծի­չը, դե­ռեւս ընտ­րութ­յուն­նե­րի քա­րո­զար­շա­վը չսկսած, ար­դեն բա­ժա­նում է հա­սա­րա­կութ­յա­նը «հայ­րե­նա­սեր­նե­րի» եւ «ան­հայ­րե­նիք­նե­րի», դա հի­շեց­նում է այն քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը, ո­րոն­ցով ժա­մա­նա­կին հան­րութ­յա­նը «սե­ւե­րի եւ սպի­տակ­նե­րի» բա­ժա­նեց Ե­րե­ւա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րութ­յա­նը։

­Սա­կայն ա­մե­նա­հե­տաքր­քիր հար­ցը, ո­րին մինչ օրս հրա­պա­րա­կա­յին հստակ պա­տաս­խան չի տրվել, այն է՝ ով է ֆի­նան­սա­վո­րում հան­կար­ծա­կի «թե­ւա­ծող» այս քա­ղա­քա­կան նա­խա­ձեռ­նութ­յա­նը:

Որ­տե­ղի՞ց են այն մի­ջոց­նե­րը, ո­րոնց հաշ­վին կարճ ժա­մա­նա­կում բաց­վում են գրա­սեն­յակ­ներ, կազ­մա­կերպ­վում հան­դի­պում­ներ եւ ի­րա­կա­նաց­վում ակ­տիվ տե­ղե­կատ­վա­կան քա­րոզ­չութ­յուն։ Թա­թո­յա­նի նա­խա­ձեռ­նութ­յան լո­գո­յում պատ­կեր­ված ցու­լը արդ­յո՞ք ար­դեն վե­րած­վել է «կթու կո­վի»՝ ա­րեւմտ­յան դես­պա­նատ­նե­րի կամ ինչ-ինչ ստվե­րա­յին հա­մա­խոհ­նե­րի հա­մար։

­Մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րի հա­մա­ձայն՝ Թա­թո­յա­նի եղ­բո­րոր­դին՝ Ա­րա­յիկ Թա­թո­յա­նը, ղե­կա­վա­րում է Մոսկ­վա­յում գրանց­ված «ТГГ Групп» ՍՊԸ-ն­ եւ «Լ­յու­բինս­կի թռչնա­ֆաբ­րի­կա»-ն։ Մի՞­թե հենց այն­տե­ղից են գա­լիս այն մի­ջոց­նե­րը, ո­րոնց հաշ­վին Հա­յաս­տա­նում կա­ռուց­վում է նոր քա­ղա­քա­կան նա­խա­գիծ, ընդ ո­րում՝ թունդ պրոա­րեւմտ­յան:

 

Ե­թե ռու­սա­կան կա­պե­րը չեն, ա­պա գու­ցե ֆի­նան­սա­կան հոս­քե­րը եվ­րո­պա­կա՞ն ուղ­ղութ­յուն ու­նեն։ Հատ­կա­պես ե­թե հաշ­վի առ­նենք, որ ընտ­րութ­յուն­նե­րին ըն­դա­ռաջ Ար­ման Թա­թո­յա­նը Միաց­յալ Նա­հանգ­նե­րում էր:

Ս­տաց­վում է գրե­թե կի­նե­մա­տոգ­րա­ֆիկ պատ­կեր հի­շեց­նող” Սա­րո­յան եղ­բայր­նե­րի» պատ­մութ­յուն. եղ­բայ­րը Ռու­սաս­տա­նում լայն գոր­ծու­նեութ­յուն է ծա­վա­լում, ին­քը բռնել է ԱՄՆ-Ֆ­րան­սիա ուղ­ղութ­յու­նը: Բայց քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ նման հա­մադ­րութ­յուն­նե­րը սո­վո­րա­բար պա­տա­հա­կան չեն լի­նում։

­Քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ վա­ղուց գոր­ծում է մի պարզ կա­նոն. քա­ղա­քա­կան գործ­չին գնա­հա­տում են ոչ թե նրա խոս­քե­րով, այլ նրա անց­յա­լով, կա­պե­րով եւ այն ֆի­նան­սա­կան աղբ­յուր­նե­րով, ո­րոնց վրա կա­ռուց­վում է նրա գոր­ծու­նեութ­յու­նը։

­Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում նոր նա­խագ­ծեր միշտ են ծնվում։ Սա­կայն երբ այդ «նոր» նա­խագ­ծե­րը կրկնում են նույն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­նա­ձե­ւը, հա­սա­րա­կութ­յան մոտ ա­ռա­ջա­նում է բնա­կան հարց։ Սա իս­կա­պե՞ս նոր քա­ղա­քա­կան ուժ է։ Թե՞ պար­զա­պես նույն խա­ղի հեր­թա­կան դե­րա­կա­տա­րը։

Եվ քա­նի դեռ այդ հար­ցե­րին հստակ պա­տաս­խան­ներ չեն տրվել,” Միաս­նութ­յան թե­ւե­րը» շա­տե­րի աչ­քում կմնան ոչ թե ազ­գա­յին քա­ղա­քա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն, այլ հեր­թա­կան նա­խա­գիծ, ո­րի թե­լե­րը կա­րող են ձգվել տար­բեր ար­տա­քին կենտ­րոն­նե­րից՝ ինչ­քան էլ Թա­թո­յա­նը ճղի ի­րեն, թե ա­մե­նա­թունդ հայ­րե­նա­սերն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում