Թրամփը հիստերիայի մեջ է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ականապատման պատճառով
ՄիջազգայինՀեռացրեք դրանք հենց ՀԻՄԱ. Թրամփը հիստերիայի մեջ է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ականապատման պատճառով:
«Եթե Իրանը ականներ է տեղադրել Հորմուզի նեղուցում, և մենք չունենք որևէ հաղորդագրություն, որ նրանք ունեն, մենք ուզում ենք, որ դրանք ՀԻՄԱ հեռացվեն։ Եթե որևէ պատճառով ականներ են տեղադրվել, և դրանք անմիջապես չեն հեռացվում, Իրանի համար ռազմական հետևանքները կլինեն աննախադեպ մակարդակի։ Եթե նրանք հեռացնեն այն, ինչ կարող էին տեղադրել, դա կլինի հսկայական քայլ ճիշտ ուղղությամբ», - հայտարարեց նա։
Իհարկե, «աննախադեպ մակարդակի ռազմական հետևանքների» մասին Թրամփի հոխորտանքներին Թեհրանը հազիվ թե ուժադրություն դարձնի»: Իսկ ահա Հորմուզի նեղուցի ականապատումը կնշանակի, որ այն փակ է լինելու շատ երկար, որը հերթական թռիչքը կհաղորդի համաշխարհային էներգետիկ գներին:

