«Հրապարակ». Բժիշկների ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծացել է, իսկ աշխատավարձերը` կրճատվել
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն որերորդ շաբաթն է՝ բժիշկներն ահազանգում են, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծացել է, սակայն նախորդ ամիսների համեմատ ավելի ցածր աշխատավարձ են ստացել։ Իսկ ոմանց աշխատավարձը մոտ 50 տոկոսով նվազել է։
Թե ինչ հաշվարկ է գործում, ինչու է բուժաշխատողների աշխատավարձը նվազել, առողջապահության նախարարությունից հստակ պարզաբանում չեն ներկայացնում։
Մենք տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքը որոշել է աշխատանքային քննարկում անցկացնել ուրբաթ օրը, հրավիրել մի շարք ԲԿ-ների ներկայացուցիչների: Հրավեր է ուղարկվել նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ քննարկելու ստեղծված աբսուրդ իրավիճակը։
Աշխատանքային քննարկման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

