Վարդան Ղուկասյանն աթեիստ լինելով հանդերձ, ավելի քրիստոնյա գտնվեց, քան բազմաթիվ քրիստոնյաներ. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել
Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, միջազգային ատյաններում նախադեպային վճիռների հասած , այժմ նաեւ ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, եզակի հայրենասեր ՀԱՅ Լեվոն Բաղդասարյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել.
- Վարդան Ղուկասյանը ,գտնվելով բանտում ավելի տղամարդ գտնվեց,քան թե ազատության մեջ գտնվող շատ տղամարդիկ։Վարդան Ղուկասյանն աթեիստ լինելով հանդերձ ,ավելի քրիստոնյա գտնվեց,քան բազմաթիվ քրիստոնյաներ։
Ցանկանում եմ
անկեղծ լինել։ Եթե նժարին դրվի քրիստոնեական ուսմունքը, իսկ մյուս կողմում՝ աշխարհում հայտնի մյուս կրոնական ուսմունքները, նժարը կթեքեմ քրիստոնեական ուսմունքի կողմը՝ հարգանքով բոլոր կրոնների նկատմամբ։
Այդ հարթության վրա առերևույթ թվում է, թե ԱՄՆ-ը արժեքային առումով շահեկան դիրքում է Իրանից։ Բայց այն, ինչ այսօր իրականացվում է Իրանի նկատմամբ, քրիստոնեական արժեքներ հռչակող երկրի կողմից, այլևս չի կարող կոչվել քաղաքականություն կամ աշխարհաքաղաքական հաշվարկ։ Դա բարբարոսություն է, մարդու արժանապատվության խլում և ամբողջ ժողովրդի նկատմամբ կիրառվող անողոք ճնշում։
Որպեսզի ասվածը չհնչի որպես պարզապես զգացմունքային գնահատական, անհրաժեշտ է տալ դրա իրավական գնահատականը։ Միջազգային իրավունքը հստակ սահմանում է, որ այն գործողությունները, որոնք մի ժողովրդի համար ստեղծում են գոյության անհնար պայմաններ, զանգվածային տառապանք և համակարգային ոչնչացում, կարող են գնահատվել որպես ցեղասպանական քաղաքականություն
Երբ ուժեղ պետությունը գիտակցաբար ստեղծում է պայմաններ, որոնք տանում են մի ժողովրդի արժանապատվության կործանման, տնտեսական խեղդման և մարդկային կյանքերի զանգվածային տառապանքի, դա արդեն պարզապես ճնշում չէ․ դա ցեղասպանության ճանապարհ է։
Պատմությունն անողոք է նման դեպքերում։
Նա չի հարցնում՝ ով էր ուժեղը, ով էր հաղթողը։
Նա արձանագրում է միայն մեկ բան՝ ով էր հանցագործը։
Ուժը կարող է ստիպել լռել։
Ուժը կարող է վախեցնել։
Բայց ուժը երբեք չի կարող ստեղծել իրավունք։
Եվ երբ ուժը փորձում է փոխարինել իրավունքին, սկսվում է այն, ինչ մարդկությունը արդեն շատ անգամ տեսել է՝ բարբարոսություն, ցեղասպանություն և մարդկության խղճի դատաստան։Ու,այսքանից ետ եվրոպական,ասւական,ամերիկյան քաղաքական ու ռազմայան քաշ ունեցող երկրների պյուռոսյան լռությունը ցույց է տալիս ,որ իրենք ևս մասնակիցն են աշխարհի ամենահին ազգություններից մեկի ,իրավամբ ցեղասպանության իրականացնանը։Էլ չեմ խոսում քաղաքական ուժերի ու միավորումների անճար անգործության մասին,չհածված որոշ անձանց հորթային հրճվանքը։
Սրժանին եմ մատուցում ԴՕԿ Կոււսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին,ով գտնվելով ԱՄՆ բանտում,ով այսօր այնտեղ առանց մեղադրական վերդիկտի պատիժ է կրում , ոչ միայն բարձրաձայնեց ,այլ նաև հայտնեց իր զորակցությունը։

