«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Փաշինյանն ու յուր քպականները զբաղված են ամենաիսկական նախընտրական քարոզարշավով. օրենքի կոպտագույն խախտում

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանն ու յուր քպականները, «ներկուսակցական քարոզի» անվան ներքո, իրականում զբաղված են ամենաիսկական նախընտրական քարոզարշավով: Հընթացս նկատենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ժամանակացույցը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մայիսի 8-ին և ավարտվում է հունիսի 5-ին ժամը 24:00-ին: Ու վերջ:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նախընտրական քարոզչություն սկսել են իրականացնել մայիսի 8-ից երկու ամիս առաջ՝ այս ամսվա սկզբից: Սա իրավաբանները և քաղաքական շատ գործիչներ համարում են օրենքի կոպտագույն խախտում:

Բայց դա միայն խնդրի մի կողմն է: Այս քարոզարշավի ընթացքում, կարելի է ասել՝ ուղիղ եթերում, բոլորը տեսնում են վարչական ռեսուրսի հստակ չարաշահում, ի լրումն՝ Փաշինյանի կողմից իր վարչապետական լիազորությունների չարաշահում և վերազանցում: Ասենք՝ մի տեղ հանձնարարում է կոնկրետ անձի չնշանակել մանկապարտեզի վարիչ, ինչը դուրս է վարչապետի իրավասությունների շրջանակից, մեկ այլ տեղ «դաբրո» է տալիս խոշորացված համայնքի ղեկավարին՝ բնակավայրի ղեկավար նշանակելու, ինչը ևս իր լիազորությունների մեջ չի մտնում: Գումարած՝ տարաբնույթ խոստումներ է տալիս:

Եթե նա որպես ՔՊ վարչության նախագահ է հանդես գալիս, ապա ինչո՞ւ է ներկայանում վարչապետի «կոստյումով»: Եթե զուտ ներկուսակցական այց է, ինչո՞ւ է հանդիպումներ ունենում այլ քաղաքացիների հետ՝ էլի վարչապետական «կոստյումով»: Եթե վարչապետի այց է մարզեր, ապա ինչո՞ւ հենց հիմա, կամ՝ ինչո՞ւ ներկուսակցական քարոզչության քողի ներքո և 50 քպականների հետ: Մի խոսքով, այս բոլոր հակասականությունները վկայում են մի բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը բուն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից երկու ամիս առաջ քարոզարշավի է դուրս եկել: Ընդ որում, դրա ապահովման համար, ի դեպ, ներգրավվում են ոստիկանական ուժեր, այլ պետական մարմինների, ՏԻՄ-երի աշխատակիցներ ու անձնակազմեր: Ու դա օրենքո՞վ է: Եթե այլ քաղաքական ուժեր ևս դուրս գան «ներկուսակցական քարոզչության», իրավապահներն ու պետական այլ մարմինները նույն կերպ աջակցելո՞ւ են: Թե՞ հակառակը...

Հ.Գ.- Ի դեպ, նշենք, որ որոշ բնակավայրերում փողոցներում արդեն կախված են ՔՊ-ի քարոզչական պաստառները: Թե ինչ գումարներով, ում հաշվին, առավել ևս՝ ինչու, դեռ կանդրադառնանք:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան